00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՇՀԿ–ին անդամակցելը չի՞ հակասում ՀԱՊԿ–ի հետ կապված ՀՀ դիրքորոշմանը. Փաշինյանի պատասխանը

© SputnikПремьер-министр Никол Пашинян дает пресс-конференцию (16 июля 2025). Еревaн
Премьер-министр Никол Пашинян дает пресс-конференцию (16 июля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2025
Բաժանորդագրվել
Փաշինյանն ասաց` ՀՀ–ն վստահորեն ուզում է անդամակցել ՇՀԿ–ին։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելը տեղավորվում է ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք ՇՀԿ–ին անդամակցելը չի հակասում ՀԱՊԿ–ի հետ կապված ՀՀ դիրքորոշմանը, քանի որ Շանհայի կազմակերպության անդամ են նաև ՀԱՊԿ–ի որոշ երկրներ։
ՀՀ արտգործնախարարությունը հուլիսի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։ Փորձագիտական հանրությունն այս հայտարարությանը հակադարձեց հիշեցմամբ, որ այդ միջազգային կազմակերպությանն անդամակցում են նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ, որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ոչ վստահելի լինելու և ՀՀ սահմանամերձ շրջաններ ադրբեջանական ներխուժմանը համարժեք չարձագանքելու մեջ։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ՇՀԿ–ն քաղաքական, տնտեսական կառույց լինելուց զատ, իր կանոնակարգում նաև անվտանգության բաղադրիչ ունի։

«Մենք նախորդող ժամանակաշրջանում Շանհայի կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն, այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունեինք, որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Քննարկումներ են հիմա գնում, որ կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որ, օրինակ, դիտորդի կարգավիճակը հանվի։ Իհարկե, սա ամենակարևոր պատճառը չէ, սակայն մենք վստահորեն ուզում ենք անդամակցել այս կազմակերպությանը»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։
Հայաստանը դիտորդ է Շանհայի համագործակցության կազմակերպությունում։
«Պետության ինքնիշխան որոշումն է». Պեսկովը` ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին
Լրահոս
0