https://arm.sputniknews.ru/20250716/qp-i-drnpak-nistum-qnnarkvel-e-sjuniqvov-tshanaparh-talu-harcy-zlm-91370609.html
ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը. ԶԼՄ
ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ավելի վաղ տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T08:36+0400
2025-07-16T08:36+0400
2025-07-16T08:36+0400
«զանգեզուրի միջանցք»
սյունիք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465418_0:84:1600:984_1920x0_80_0_0_7e77d5c5dfad03b1579b03f6f0027f77.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հուլիսի 12-ին Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը, գրում է «Ժողովուրդը»։Պարբերականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի և եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձևաչափով։Նշվում է, սակայն, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների և ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։Արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան չունեն։Հավելենք, որ օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:Էրդողանի վարչակազմում էլ հայտարարել էին, որ պաշտոնական Անկարան տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին ու ոչինչ չեն կարող մեկնաբանել:
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44465418_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ff2ef0de26176988d88a6b5b8d7eef03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի միջանցք», սյունիք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
«զանգեզուրի միջանցք», սյունիք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը. ԶԼՄ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ավելի վաղ տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հուլիսի 12-ին Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաև Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը, գրում է «Ժողովուրդը»։
Պարբերականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի և եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձևաչափով։
«Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որևէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»»,-գրում է թերթը։
Նշվում է, սակայն, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների և ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։
Արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան չունեն։
Հավելենք, որ օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը
ամերիկյան կառավարմանը հանձնելը։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ի պատասխան
հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:
Էրդողանի վարչակազմում էլ հայտարարել էին, որ պաշտոնական
Անկարան տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին ու ոչինչ չեն կարող մեկնաբանել: