https://arm.sputniknews.ru/20250716/menq-petq-e-vercnenq-heci-karavarumy-ev-kvercnenq-nikvol-pashinjan-91381840.html
«Մենք պետք է վերցնենք ՀԷՑ–ի կառավարումը և կվերցնենք». Նիկոլ Փաշինյան
«Մենք պետք է վերցնենք ՀԷՑ–ի կառավարումը և կվերցնենք». Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո կառավարությունը ընկերության համար այլ կառավարիչ կփնտրի։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T12:49+0400
2025-07-16T12:49+0400
2025-07-16T13:02+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91381697_1:0:2074:1166_1920x0_80_0_0_b02dbdddbe687cee0b498282442d11ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Պետությունը պետք է վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը և իրականացնի ուսումնասիրություն` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանը հավելեց, որ խնդիր է դրվել գտնել հնարավոր ամենարդյունավետ կառավարիչ ու այդ կառավարման նկատմամբ ձևավորել հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը և իրականացնի ՀԷՑ–ի ուսումնասիրություն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը և իրականացնի ՀԷՑ–ի ուսումնասիրություն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2025-07-16T12:49+0400
true
PT1M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91381697_329:0:1884:1166_1920x0_80_0_0_88e56cddb5daa826136cf3b02059dd11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, видео
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նիկոլ փաշինյան, видео
«Մենք պետք է վերցնենք ՀԷՑ–ի կառավարումը և կվերցնենք». Նիկոլ Փաշինյան
12:49 16.07.2025 (Թարմացված է: 13:02 16.07.2025) ՀՀ վարչապետը նշեց, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո կառավարությունը ընկերության համար այլ կառավարիչ կփնտրի։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Պետությունը պետք է վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը և իրականացնի ուսումնասիրություն` պարզելու, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պատմությունը նոր չի սկսվել, որովհետև ՀԷՑ–ի վերաբերյալ դժգոհությունները սկսվել են իմ մարզային այցերի ժամանակ։ Մեր նպատակադրումը հետևյալն է` այս փուլում մենք պետք է վերցնենք ՀԷՑ–ի կառավարումը և կվերցնենք, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ հետգնման գործընթացից հետո հենց պետությանն է միշտ լինելու էլեկտրական ցանցերի կառավարումը»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ խնդիր է դրվել գտնել հնարավոր ամենարդյունավետ կառավարիչ ու այդ կառավարման նկատմամբ ձևավորել հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
ստորագրեց ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: