https://arm.sputniknews.ru/20250716/hamvozvats-enq-vor-verartahanum-chka-pashinjany-tsaghikneri-khndri-masin-91389088.html
Համոզված ենք, որ վերարտահանում չկա. Փաշինյանը` ծաղիկների խնդրի մասին
Համոզված ենք, որ վերարտահանում չկա. Փաշինյանը` ծաղիկների խնդրի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` 2023 առաջին կիսամյակի համեմատ 2025 թվականին ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան կրկնապատկվել է, իսկ գնային արտահայտությամբ` եռապատկվել։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T14:56+0400
2025-07-16T14:56+0400
2025-07-16T15:14+0400
ծաղիկ
արտահանում
ռուսաստան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան
հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497267_0:83:1600:983_1920x0_80_0_0_1fff7c353f6842b482b59fd8d5703cd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ դեպի Ռուսաստան ծաղիկների վերարտահանում չկա, այլ միայն տեղական արտադրանքի արտահանում է։ Այս մասին այսօր նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ռուսական կողմի` վերարտահանման հետ կապված մտավախություններին։Փաշինյանի խոսքով` 2023 առաջին կիսամյակի համեմատ 2025 թվականին ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան կրկնապատկվել է, իսկ գնային արտահայտությամբ` եռապատկվել։Հայաստանը ծաղիկների գլխավոր մատակարարներից է Ռուսաստանի համարՆա նաև խոսեց այն մասին, որ 7 տարի շարունակ ասում էր` պետք է առաջնորդվենք ստանդարտներով, և մեր ապրանքները պետք է համապատասխանեն ստանդարտներին։Նա տեղեկացրեց, որ ստանդարտների համապատասխանեցման ռազմավարությունն արդեն իսկ սկսել են ու հետևողականորեն շարունակելու են։ Վարչապետի խոսքով` կառավարությունը պատրաստ է աջակցելու բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ցանկանում են խնդիրն այս ճանապարհով ֆունդամենտալ ձևով լուծելու։Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ:Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Ջերմոցային տնտեսություններում այժմ անցկացվում են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497267_90:0:1510:1065_1920x0_80_0_0_91963a62027c58e7ca0ee085d84a64df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
Համոզված ենք, որ վերարտահանում չկա. Փաշինյանը` ծաղիկների խնդրի մասին
14:56 16.07.2025 (Թարմացված է: 15:14 16.07.2025) ՀՀ վարչապետի խոսքով` 2023 առաջին կիսամյակի համեմատ 2025 թվականին ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան կրկնապատկվել է, իսկ գնային արտահայտությամբ` եռապատկվել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ դեպի Ռուսաստան ծաղիկների վերարտահանում չկա, այլ միայն տեղական արտադրանքի արտահանում է։ Այս մասին այսօր նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ռուսական կողմի` վերարտահանման հետ կապված մտավախություններին։
«Ծաղիկների արտահանման շատ արագ աճը ռուսաստանցի մեր գործընկերների մոտ լարում է առաջացնում, որ հնարավոր է` դրանք վերարտահանվում են այլ երկրներից, որոնք ՌԴ–ի նկատմամբ ունեն սանկցիոն քաղաքականություն։ Նրանք այդ պատճառով հիմա ուզում են ավելի ամբողջական տեղեկություն, որը ՍԱՏՄ–ն արդեն տվել է։ Հույս ունենք և համոզված ենք, որ վերարտահանում չկա, քանի որ նայում ենք ներմուծման և արտահանման թվերը, դրանք անհամապատասխանելի են»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` 2023 առաջին կիսամյակի համեմատ 2025 թվականին ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան կրկնապատկվել է, իսկ գնային արտահայտությամբ` եռապատկվել։
Նա նաև խոսեց այն մասին, որ 7 տարի շարունակ ասում էր` պետք է առաջնորդվենք ստանդարտներով, և մեր ապրանքները պետք է համապատասխանեն ստանդարտներին։
«Երբ ամեն անգամ մենք փոձում ենք գնալ այս ճանապարհով, տնտեսվարողների կողմից արձագանք է լինում, թե մեզ էլի ժամանակ տվեք։ Ուզում եմ ասել, որ ստանդարտներին համապատասխանող ապրանքները որևէ տեղ, որևէ արտահանման խնդիր չեն ունենում։ Համենայնդեպս, մեզ այդպես են բացատրում մեր գործընկեր երկրներից, և այդ բացատրության մեջ լեգիտիմության որոշակի էլեմենտ կա»,– նշեց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ ստանդարտների համապատասխանեցման ռազմավարությունն արդեն իսկ սկսել են ու հետևողականորեն շարունակելու են։ Վարչապետի խոսքով` կառավարությունը պատրաստ է աջակցելու բոլոր այն տնտեսվարողներին, որոնք ցանկանում են խնդիրն այս ճանապարհով ֆունդամենտալ ձևով լուծելու։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված
ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ:
Հավելենք, որ
Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբն առաջիկայում կայցելի Հայաստան` ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Ջերմոցային տնտեսություններում այժմ անցկացվում են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: