https://arm.sputniknews.ru/20250716/erevany-kartsum-e-te-varum-e-bazmavektvor-qaghaqakanutjun-peskvov-91407081.html
Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն. Պեսկով
Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ: 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T21:31+0400
2025-07-16T21:31+0400
2025-07-16T21:39+0400
դմիտրի պեսկով
նիկոլ փաշինյան
հայաստան և եատմ
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
շհկ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91406443_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2fd87489880b7966bb5306950ab7620b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ հետաքրքրված է ՇՀԿ-ին անդամակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը:Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն գործն է։«Միաժամանակ, նրանք (ՀՀ ղեկավարությունը խմբ․) հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն ՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է»,- ասել է Պեսկովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և շահագրգռված է առավելագույն փոխգործակցությամբ:Լրագրողը նրա ուշադրությունը հրավիրել է Փաշինյանի վերջին կտրուկ արտահայտությունների վրա։«Վերջին մի քանի տարիներին մենք տեսնում ենք տարբեր ուղղություններով հավասարակշռման ձգտում։ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում Հայաստանին ԵվրԱզԷՍ- ին (Եվրասիական տնտեսական համայնք) անդամակցությունը։ Մենք կտեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատության մեջ է երևում»,- պատասխանել է Պեսկովը։Հավելենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ իր կարծիքով՝ 20 տարի հետո Հայաստանը կլինի Եվրոպական միության անդամ։ Միաժամանակ, Ռուսաստանում բազմիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և ԵԱՏՄ անդամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Это суверенное дело страны — Песков о желании Пашиняна покинуть ОДКБ
Sputnik Արմենիա
Это суверенное дело страны — Песков о желании Пашиняна покинуть ОДКБ
2025-07-16T21:31+0400
true
PT0M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91406443_333:0:1773:1080_1920x0_80_0_0_6efb65be7f01def64bb5a144b314a4bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, հայաստան և եատմ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, շհկ, видео, տեսանյութեր
դմիտրի պեսկով, նիկոլ փաշինյան, հայաստան և եատմ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, շհկ, видео, տեսանյութեր
Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն. Պեսկով
21:31 16.07.2025 (Թարմացված է: 21:39 16.07.2025) Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Երևանը կարծում է, թե վարում է բազմավեկտոր քաղաքականություն, այդ թվում՝ հետաքրքրված է ՇՀԿ-ին անդամակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարեց, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը, քան անդամակցության ապասառեցումը:
Մեկնաբանելով Փաշինյանի այս հայտարարությունը՝ Պեսկովը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն գործն է։
«Միաժամանակ, նրանք (ՀՀ ղեկավարությունը խմբ․) հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն ՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է զարգացնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և շահագրգռված է առավելագույն փոխգործակցությամբ:
«Բացի բազմակողմ ձևաչափերից՝ մեզ միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները, և մենք մտադիր ենք դրանք հետագայում զարգացնել»,- հավելել Է ՌԴ մամուլի քարտուղարը։
Լրագրողը նրա ուշադրությունը հրավիրել է Փաշինյանի վերջին կտրուկ արտահայտությունների վրա։
«Վերջին մի քանի տարիներին մենք տեսնում ենք տարբեր ուղղություններով հավասարակշռման ձգտում։ Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում Հայաստանին ԵվրԱզԷՍ- ին (Եվրասիական տնտեսական համայնք) անդամակցությունը։ Մենք կտեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատության մեջ է երևում»,- պատասխանել է Պեսկովը։
Հավելենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև
հայտարարել էր, որ իր կարծիքով՝ 20 տարի հետո Հայաստանը կլինի Եվրոպական միության անդամ։ Միաժամանակ, Ռուսաստանում բազմիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և ԵԱՏՄ անդամ։