https://arm.sputniknews.ru/20250716/3-amsvov-kalanavvorvats-liana-harutjunjani-8-amsakan-pvoqriky-vaghy-durs-kgrvi-galjan-91408170.html
3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի 8 ամսական փոքրիկը վաղը դուրս կգրվի․ Գալյան
3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի 8 ամսական փոքրիկը վաղը դուրս կգրվի․ Գալյան
Sputnik Արմենիա
Ըստ արդարադատության նախարարի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում մոր և մանկան համար առանձնացված հատվածը վերանորոգված է, կահավորված, ապահովված տաք և սառը ջրով։ 16.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-16T22:00+0400
2025-07-16T22:00+0400
2025-07-17T17:40+0400
սրբուհի գալյան
կալանավորել
կին
երեխա
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/24/20472442_0:84:1601:984_1920x0_80_0_0_97737013b3763479cc61b9f0e4e26d4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ 3-ամսյա կալանքի դատապարտված Լիանա Հարությունյանն ու փոքրիկը վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ 3-ամսյա կալանքի դատապարտված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված Լիանա Հարությունյանը երեխայի հետ հոսպիտալացվել է, քանի որ փոքրիկի առողջական վիճակը վատթարացել է։ Նրանք տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։Գալյանը նշել է, որ այսօր այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու 8 ամսական փոքրիկին։Նա անդրադարձել է «Աբովյան» ՔԿՀ-ում առկա պայմաններին՝ նշելով, թե մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նրա խոսքով՝ կա խոհանոց, որը կահավորված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:«Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով»,- գրել է արդարադատության նախարարը։Հավելել է, որ ՔԿԾ ղեկավարի հետ քննարկել են երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը։Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պահվող երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։ Հավելենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար։Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/24/20472442_88:0:1511:1067_1920x0_80_0_0_544971f4dc0d13509aa9ca3c1ddffdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, կալանավորել, կին, երեխա, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
սրբուհի գալյան, կալանավորել, կին, երեխա, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի 8 ամսական փոքրիկը վաղը դուրս կգրվի․ Գալյան
22:00 16.07.2025 (Թարմացված է: 17:40 17.07.2025) Ըստ արդարադատության նախարարի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում մոր և մանկան համար առանձնացված հատվածը վերանորոգված է, կահավորված, ապահովված տաք և սառը ջրով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ 3-ամսյա կալանքի դատապարտված Լիանա Հարությունյանն ու փոքրիկը վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր
էջում հայտնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ 3-ամսյա կալանքի դատապարտված և 8 ամսական փոքրիկի հետ «Աբովյան» ՔԿՀ տեղափոխված Լիանա Հարությունյանը երեխայի հետ
հոսպիտալացվել է, քանի որ փոքրիկի առողջական վիճակը վատթարացել է։ Նրանք տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։
Գալյանը նշել է, որ այսօր այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու 8 ամսական փոքրիկին։
«Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը»,- հայտնել է Գալյանը։
Նա անդրադարձել է «Աբովյան» ՔԿՀ-ում առկա պայմաններին՝ նշելով, թե մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նրա խոսքով՝ կա խոհանոց, որը կահավորված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:
«Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով»,- գրել է արդարադատության նախարարը։
Հավելել է, որ ՔԿԾ ղեկավարի հետ քննարկել են երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պահվող երեխան փորլուծություն ունի, ինչի պատճառով մաշկը ախտահարվել է: Նա նշել էր, որ Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք: Բացի այդ այն բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:
Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։
Հավելենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագիր են
ներկայացրել դատարան՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում
փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։