https://arm.sputniknews.ru/20250715/pashinjany-merzhel-e-ruben-vardanjani-harcvov-trampi-arajarky-hraparak-91337449.html
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի՝ Փաշինյանը պատճառաբանել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը: 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T11:11+0400
2025-07-15T11:11+0400
2025-07-15T11:12+0400
հայաստան
ռուբեն վարդանյան
նիկոլ փաշինյան
ամն
դոնալդ թրամփ
գերի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90254719_0:57:919:574_1920x0_80_0_0_95cf2002734402eb127271a36c299858.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է միջամտեր Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Պարբերականը նշել է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար, օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում պատմել է, որ այս գործում կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90254719_40:0:880:630_1920x0_80_0_0_d4e9de8f617e10f9bbef31726016bf90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, ամն, դոնալդ թրամփ, գերի, ադրբեջան
հայաստան, ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, ամն, դոնալդ թրամփ, գերի, ադրբեջան
Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը. «Հրապարակ»
11:11 15.07.2025 (Թարմացված է: 11:12 15.07.2025) Ըստ թերթի՝ Փաշինյանը պատճառաբանել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է միջամտեր Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Այս մասին գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը նշել է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերներն ամեն ինչ անում են նրան ազատելու համար, օրերս նրա փաստաբան Ջարեդ Գենսերը հարցազրույցում պատմել է, որ այս գործում կարող է դերակատարում ունենալ ԱՄՆ նախագահը։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ հայ ազդեցիկ գործիչները կապ են հաստատել Թրամփի աղջկա ամուսնու հետ և բանակցել: ԱՄՆ նախագահը, որն այն քիչ մարդկանցից է, որ կարող է այս հարցը լուծել, համաձայնել է միջամտել, եթե ՀՀ իշխանությունները դիմեն իրեն այդ առաջարկով: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի միջոցով Փաշինյանին են փոխանցել այս առաջարկը, ըստ որի՝ ընդամենը մի թղթի կտոր է պետք, որ պաշտոնական հիմք լինի ԱՄՆ նախագահի համար, բայց մերժում են ստացել։ Փաշինյանի կողմից փոխանցվել է, որ նման գրությունը կխանգարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը»,- գրել է պարբերականը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: