https://arm.sputniknews.ru/20250715/hhic-rd-tsaghikner-en-artahanel-mekorja-ynkerutjunneri-mijvocvov--aranc-verahskvoghutjan-91351810.html
ՀՀ–ից ՌԴ ծաղիկներ են արտահանել մեկօրյա ընկերությունների միջոցով՝ առանց վերահսկողության
ՀՀ–ից ՌԴ ծաղիկներ են արտահանել մեկօրյա ընկերությունների միջոցով՝ առանց վերահսկողության
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ն ստուգումներ կանցկացնի ծաղիկների ջեմոցներում, իսկ ռուսական կողմը տեսակապով կհետևի այդ ստուգումներին։ 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T16:01+0400
2025-07-15T16:01+0400
2025-07-15T16:09+0400
ծաղիկ
արտահանում
ռուսաստան
հայաստան
ռոսսելխոզնադզոր
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497204_0:83:1600:983_1920x0_80_0_0_31977d224af2aa0b7698631bc5fa5ae6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երկար ժամանակ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների զգալի մասը արտահանվել է մեկօրյա ընկերությունների միջոցով, առանց պատշաճ սանիտարական հսկողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։Այսպիսով ընկերությունները խուսափել են հարկերից և Ռուսաստանում լիարժեք վերահսկողությունից։ Նա տեղեկացրեց, որ այս պահին երկու երկրներն ունեն պայմանավորվածություն` ուժեղացնել վերահսկողությունը։«Հայկական կողմը չի տուժել այս գործարքից, իսկ ստացող կողմը տուժել է, քանի որ հարկեր չեն վճարվել։ Հիմա իրենք ասում են` ինչի՞ մենք պետք է տուժենք հայ արտադրողների պատճառով»,– ասում է Պետրոսյանը։ՍԱՏՄ–ը ղեկավարը տեղեկացրեց, որ ստուգումների համար Ռոսսելխոզնադզորն առաջարկում է ուղարկել իր մասնագետներին, ժամանակ չկորցնելու համար ՍԱՏՄ–ն որոշել է սեփական ստուգումները սկսել։ Իսկ Ռոսսելխոզնադզորի խնդրանքով իրենք կկարողանան կրկնակի ստուգումներ անցկացնել տեսակապի միջոցով։Միլիոնների վնաս. ինչպես է արևմտյան ծաղկային թրիպսը խոչընդոտում Հայաստանից ՌԴ արտահանմանըՋերմոցներում ստուգումները կանցկացվեն ամեն օր, դրանց արդյունքների մասին կտեղեկացվի ռուսական կողմը, դրանից հետո միայն պայմանավորվածություն կլինի արտահանման կոնկրետ խմբաքանակների թույլտվության մասին:Այս ամենի մասին ՍԱՏՄ ղեկավարությունն այսօր խոսել է նաև ջերմոցների սեփականատերերի հետ, որոնք հանդիպումից հետո լրագրողներին հայտնեցին, որ բավարարված չեն հանդիպումից։ Ըստ Արտակ Թովմասյանի` նրանք չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։Ջերմոցների սեփականատերերը վստահ են, որ ՍԱՏՄ–ն ֆիզիկապես չի հասցնի ստուգել բոլոր ջերմոցները։Մինչև ստուգումը ավարտվի, ծաղիկներն այլևս վաճառքի ենթակա չեն լինի։Բացի այդ, նրանք կասկած ունեն, որ ռուսական կողմի արգելքները քաղաքական ենթատեքստ ունեն։Թովմասյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ ջերմոցների սեփականատերերը ցանկանում են այսօր հավաքվել Զվարթնոց գյուղում, որպեսզի հասկանան`ինչ անել հետագայում։Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ջերմոցների սեփականատերերը բավարարված չեն ՍԱՏՄ-ում հանդիպումից
Sputnik Արմենիա
Ջերմոցների սեփականատերերը բավարարված չեն ՍԱՏՄ-ում հանդիպումից
2025-07-15T16:01+0400
true
PT2M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497204_90:0:1510:1065_1920x0_80_0_0_26feb734361685098e3be4732f858ab3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, հայաստան, видео, ռոսսելխոզնադզոր, ջերմոց
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, հայաստան, видео, ռոսսելխոզնադզոր, ջերմոց
ՀՀ–ից ՌԴ ծաղիկներ են արտահանել մեկօրյա ընկերությունների միջոցով՝ առանց վերահսկողության
16:01 15.07.2025 (Թարմացված է: 16:09 15.07.2025) ՍԱՏՄ–ն ստուգումներ կանցկացնի ծաղիկների ջեմոցներում, իսկ ռուսական կողմը տեսակապով կհետևի այդ ստուգումներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երկար ժամանակ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների զգալի մասը արտահանվել է մեկօրյա ընկերությունների միջոցով, առանց պատշաճ սանիտարական հսկողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Բացել են ընկերությունը, հաջորդ օրը` փակել, արդեն գոյություն չունեցող ընկերության սեփականատերերը կնիքը ձեռքներին գնացել են սահման, ներկայացել բեռը ստացող, վերցրել, տարել պահեստ ու վաճառել։ Այսինքն` օգտվել են նրանից, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների նկատմամբ վերահսկողությունը պարզեցված է»,– ասաց նա։
Այսպիսով ընկերությունները խուսափել են հարկերից և Ռուսաստանում լիարժեք վերահսկողությունից։ Նա տեղեկացրեց, որ այս պահին երկու երկրներն ունեն պայմանավորվածություն` ուժեղացնել վերահսկողությունը։
«Հայկական կողմը չի տուժել այս գործարքից, իսկ ստացող կողմը տուժել է, քանի որ հարկեր չեն վճարվել։ Հիմա իրենք ասում են` ինչի՞ մենք պետք է տուժենք հայ արտադրողների պատճառով»,– ասում է Պետրոսյանը։
ՍԱՏՄ–ը ղեկավարը տեղեկացրեց, որ ստուգումների համար Ռոսսելխոզնադզորն առաջարկում է ուղարկել իր մասնագետներին, ժամանակ չկորցնելու համար ՍԱՏՄ–ն որոշել է սեփական ստուգումները սկսել։ Իսկ Ռոսսելխոզնադզորի խնդրանքով իրենք կկարողանան կրկնակի ստուգումներ անցկացնել տեսակապի միջոցով։
Ջերմոցներում ստուգումները կանցկացվեն ամեն օր, դրանց արդյունքների մասին կտեղեկացվի ռուսական կողմը, դրանից հետո միայն պայմանավորվածություն կլինի արտահանման կոնկրետ խմբաքանակների թույլտվության մասին:
Այս ամենի մասին ՍԱՏՄ ղեկավարությունն այսօր խոսել է նաև ջերմոցների սեփականատերերի հետ, որոնք հանդիպումից հետո լրագրողներին հայտնեցին, որ բավարարված չեն հանդիպումից։ Ըստ Արտակ Թովմասյանի` նրանք չեն ստացել իրենց հարցերի պատասխանները։
Ջերմոցների սեփականատերերը վստահ են, որ ՍԱՏՄ–ն ֆիզիկապես չի հասցնի ստուգել բոլոր ջերմոցները։Մինչև ստուգումը ավարտվի, ծաղիկներն այլևս վաճառքի ենթակա չեն լինի։
Բացի այդ, նրանք կասկած ունեն, որ ռուսական կողմի արգելքները քաղաքական ենթատեքստ ունեն։
«Եթե ես 15 տարի ծաղիկ եմ ուղարկել Ռուսաստան, ու եթե անգամ ինչ–որ խախտումներ են եղել ու էդ ծաղիկների մի մասը այրել են, ապա դա իմ խնդիրն է եղել, դրանից չպիտի տուժեն մյուս արտադրողները։ Բայց հիմա եթե համատարած չեն թողնում, ապա դա արդեն քաղաքական խնդիր է»,- ասաց տնտեսվարող Արտակ Թովմասյանը։
Թովմասյանը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ ջերմոցների սեփականատերերը ցանկանում են այսօր հավաքվել Զվարթնոց գյուղում, որպեսզի հասկանան`ինչ անել հետագայում։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված
ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Ընկերությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից կտրտված ծաղիկների ներկրման ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պարբերական դեպքերի կապակցությամբ: