https://arm.sputniknews.ru/20250714/zatuliny-khvosel-e-amn-despani-hajtararutjan-ev-erevani-u-baqvi-het-sracman-masin-91332072.html
Զատուլինը խոսել է ԱՄՆ դեսպանի հայտարարության և Երևանի ու Բաքվի հետ սրացման մասին
Զատուլինը խոսել է ԱՄՆ դեսպանի հայտարարության և Երևանի ու Բաքվի հետ սրացման մասին
Sputnik Արմենիա
Խորհրդարանականը հիշեցրել է, որ նախկինում նման միջանցք ստեղծելու դեպքում այն պետք է վերահսկեին ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները: 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T23:40+0400
2025-07-14T23:40+0400
2025-07-14T23:40+0400
կոնստանտին զատուլին
ամն
թուրքիա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սյունիք
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/58/21405854_0:96:1601:996_1920x0_80_0_0_a422883d913ac6fe93c4f44ae2cfb6fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունների տրամաբանության մեջ։Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:Հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հնչեցրած տարբերակը հայկական տարածքի մի հատվածը երրորդ կողմի կառավարմանը փոխանցելու մասին անընդունելի է և իրավաբանորեն անհնար:Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր։Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն վերահսկելու են ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Սակայն հիմա «ոչ ոք այդ մասին չի անհանգստանում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»։Նա կարծում է, որ Երևանի և Բաքվի համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով ձեռնտու չէ այդ մասին հարցնել Ռուսաստանին, այլ ձեռնտու է պայմանավորվել ամերիկացիների հետ։«Ես կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են»,-եզրափակել է նա:Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամը նյութ էր հրապարակել, որտեղ խոսվում էր այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ:Հուլիսի 10-ին ԱՄԷ-ում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հաղորդագրության մեջ զրույցի բովանդակության մասին էական մանրամասներ չեն նշվել: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի բացումն ու զարգացումը»։Դրանից հետո փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի համար թույլատրելի է «ճանապարհի պատվիրակումը» միջազգային կազմակերպությանը։
ամն
թուրքիա
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2140/58/21405854_73:0:1526:1090_1920x0_80_0_0_393799015f25c45c93deff31f967516d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնստանտին զատուլին, ամն, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք, ճանապարհ
կոնստանտին զատուլին, ամն, թուրքիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք, ճանապարհ
Զատուլինը խոսել է ԱՄՆ դեսպանի հայտարարության և Երևանի ու Բաքվի հետ սրացման մասին
Խորհրդարանականը հիշեցրել է, որ նախկինում նման միջանցք ստեղծելու դեպքում այն պետք է վերահսկեին ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին
հայտարարությունների տրամաբանության մեջ։
Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում։
Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:
Հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հնչեցրած տարբերակը հայկական տարածքի մի հատվածը երրորդ կողմի կառավարմանը փոխանցելու մասին անընդունելի է և իրավաբանորեն անհնար:
Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր։
«Կարծում եմ՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,-ասաց խորհրդարանականը։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն վերահսկելու են ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Սակայն հիմա «ոչ ոք այդ մասին չի անհանգստանում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»։
Նա կարծում է, որ Երևանի և Բաքվի համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով ձեռնտու չէ այդ մասին հարցնել Ռուսաստանին, այլ ձեռնտու է պայմանավորվել ամերիկացիների հետ։
«Ես կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Քարնեգի հիմնադրամը
նյութ էր հրապարակել, որտեղ խոսվում էր այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղի ստեղծելու վերաբերյալ:
Հուլիսի 10-ին ԱՄԷ-ում կայացել է
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հաղորդագրության մեջ զրույցի բովանդակության մասին էական մանրամասներ չեն նշվել: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքի բացումն ու զարգացումը»։
Դրանից հետո փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի համար թույլատրելի է «ճանապարհի պատվիրակումը» միջազգային կազմակերպությանը։