https://arm.sputniknews.ru/20250714/sharunakelu-enq-mer-pajqary-arcakhcinery-bvoghvoqi-akcian-sharunakum-en-karavarutjan-dimac-91299770.html
Շարունակելու ենք մեր պայքարը․ արցախցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց
Շարունակելու ենք մեր պայքարը․ արցախցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Արտակ Մկրտչյանը կարծում է, որ վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ էին մասնակցում իշխանությունների... 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T10:59+0400
2025-07-14T10:59+0400
2025-07-14T11:04+0400
հայաստան
արցախցի
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91299079_0:0:2217:1247_1920x0_80_0_0_22ab0beda6d587d66a2c8a3d02eda41c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախցիները բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել է Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց, քանի որ կարծում են` իրենց հարցերի հասցեատերը գործադիր իշխանությունն է։Արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում, որից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։Նրա կարծիքով՝ եթե արցախցիները միասնական իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, կառավարությունը կլսի նրանց, գոնե աջակցության ծրագրերի պայմանների նվազագույն բարելավում կանի։ Թե ինչու էին վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ մասնակցում, Մկրտչյանը նշեց՝ մի կողմից իշխանությունների քարոզչության հետևանք է, մյուս կողմից էլ ճնշումների հետևանքով վախի մթնոլորտ է ստեղծվում։«Վստահ եմ, որ շարունակելով մեր ճանապարհը՝ հասնելու ենք մեր իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Մկրտչյանը։Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91299079_251:0:1914:1247_1920x0_80_0_0_f3c068371851d96993cee222b9280ee7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա
հայաստան, արցախցի, բողոքի ակցիա
Շարունակելու ենք մեր պայքարը․ արցախցիները բողոքի ակցիան շարունակում են կառավարության դիմաց
10:59 14.07.2025 (Թարմացված է: 11:04 14.07.2025) «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Արտակ Մկրտչյանը կարծում է, որ վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ էին մասնակցում իշխանությունների քարոզչության և ճնշումների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախցիները բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել է Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց, քանի որ կարծում են` իրենց հարցերի հասցեատերը գործադիր իշխանությունն է։
Արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում, որից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ
նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, փորձելու ենք այսօր այստեղ նստացույց իրականացնել։ Կոնկրետ կառավարությունից այս պահի դրությամբ պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթն ու դրսում հայտնվելը, անտուն դառնալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ եթե արցախցիները միասնական իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, կառավարությունը կլսի նրանց, գոնե աջակցության ծրագրերի պայմանների նվազագույն բարելավում կանի։ Թե ինչու էին վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ մասնակցում, Մկրտչյանը նշեց՝ մի կողմից իշխանությունների քարոզչության հետևանք է, մյուս կողմից էլ ճնշումների հետևանքով վախի մթնոլորտ է ստեղծվում։
«Վստահ եմ, որ շարունակելով մեր ճանապարհը՝ հասնելու ենք մեր իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի
հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։