https://arm.sputniknews.ru/20250714/hajkakan-darpasner-depi-mets-turan-91315055.html
Հայկական «դարպասներ» դեպի Մեծ Թուրան
Հայկական «դարպասներ» դեպի Մեծ Թուրան
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը վերլուծել է Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև Սյունիքով անցնող ճանապարհի... 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T22:28+0400
2025-07-14T22:28+0400
2025-07-14T22:59+0400
«զանգեզուրի միջանցք»
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
աբու դաբի
թուրքիա
հեղինակներ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434981_0:0:1600:901_1920x0_80_0_0_33d9b2be9c6ffdcd7d21136a24348975.jpg
Եվ այսպես, իրադարձությունները, որոնք զարգանում են Հայաստանի շուրջ, տարածաշրջանային և մասամբ համաշխարհային իրավիճակը դուրս են բերում Արևմուտքի (որտեղ բրիտանա-ամերիկա-եվրոպական զգայուն համակարգման ներքո գլխավոր դերը տրվում է «Մեծ Թուրան» հակահայկական նախագծին) և Արևելքի (Ռուսաստան, Իրան, մասամբ Հնդկաստան) միջև լայնածավալ բախման աշխարհաքաղաքական ուղու վրա։Եթե ավելի կոնկրետ, Ալիևի և Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպումից հետո տեղեկատվական «արտահոսքեր» (ընդ որում` բավականին լուրջ) հայտնվեցին այն մասին, որ «խաղաղության ճանապարհը» կրկին ու կրկին անցնում է հայկական կողմի աղետալի զիջումների միջով՝ ի վնաս Հայաստանի անկախության և ինքնիշխանության։Ընդ որում, հայկական կողմը կտրականապես հերքում է հարցի վերոնշյալ ձևակերպումը։Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանից պահանջվող «Զանգեզուրի միջանցքի» մասին է։«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Երևանը հիմա ավելի ճկուն մոտեցում ունի. ԷրդողանԻրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանը սկզբում կտրականապես հայտարարեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում «միջանցքային տրամաբանության» անընդունելի լինելու մասին, սակայն Հայաստանի պաշտոնական իշխանությունների, օրինակ՝ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի վերջին հայտարարությունները «Սյունիքի ճանապարհի» վերահսկողական և տեսչական գործառույթները մասնավոր ընկերությանը փոխանցելու հնարավորության մասին, վկայում են, որ իրավիճակը արմատապես փոխվել է։Ինչ «հեքիաթներ» էլ որ մեզ պատմեն, պետության՝ բեռների և մուտք գործող մարդկանց ստուգման ինքնիշխան իրավունքների ցանկացած պատվիրակում «մասնավոր ընկերությանը», ըստ էության` ինքնիշխանության սահմանափակում է՝ լուրջ ռիսկերով։Այդ դեպքում ինչո՞ւ են Բաքուն և Անկարան այնուամենայնիվ պնդում «միջանցքի» մասին, եթե խոսքը, իբր, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է։Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք պարզապես հիշենք, թե որն է տարբերությունը «միջանցքի» և ճանապարհ ասվածի միջև։«Թուրանական ճեպընթացի» հայկական ուղինՃանապարհը դա ուղի է, որն անվերապահորեն վերահսկվում է Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունների կողմից՝ արտասահմանից մարդկանց և ապրանքների մուտքից մինչև ելք։«Միջանցքը» նույն ճանապարհն է, որը, սակայն, գտնվում է Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս և ըստ էության «մոխրագույն գոտի» է՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության։Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը պնդում հենց «միջանցքի» մասին։Թուրք-ադրբեջանական տանդեմը պանթուրանական նախագծի իրականացման գործընթացում չափազանց կարևոր է համարում Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային կապը, ընդ որում` անմիջական, Հայաստանի իրավական ինքնիշխանությունից դուրս, քանի որ Հայաստանի իրավական ինքնիշխանությունը թույլ չի տա թուրքերին իրականացնել Թուրքիայի` դարի ամենաամբիցիոզ նախագիծը, այն է՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահմաններ հսկայական թյուրքական կոնգլոմերատի ստեղծումը։ Հասկանալի է նաև, որ այս միջանցքը պետք է օգտագործվի, օրինակ, Թուրքիայից Կենտրոնական Ասիա զորքերի և զենքի արագ տեղափոխման համար՝ ընդգրկելով Ռուսաստանի «փափուկ փորատակը» Հյուսիսային Կովկասի գծով և Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև սահմանի երկայնքը։Հարցը նույնիսկ միջանցքը չէ, այլ այն, որ այս իրավիճակում հայկական Սյունիքը նույն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես առասպելական «արևմտյան Ադրբեջանի» տարածք՝ անեքսիայի «թիրախավորմամբ»։Թուրքիան կարող է համոզել ԱՄՆ-ին և առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը. փորձագետՀիշենք Իլհամ Ալիևի` 2021 թվականի սեպտեմբերի 20-ի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրը սխալմամբ է փոխանցվել Հայաստանին», և որ ընդհանրապես, Հայաստանի տարածքի կեսից ավելին «թյուրք–ադրբեջանցիների պատմական հողերն են»։Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում օտար, արհեստականորեն ստեղծված էթնոքաղաքական կազմավորում է, և, հետևաբար, զրոյական պատմական իրավունք ունի այն հողի նույնիսկ մեկ սանտիմետրի նկատմամբ, որի վրա գտնվում է։ Էլ չենք խոսում ադրբեջանցի պանթուրքիստների հավակնություններից Հայաստանի կամ Իրանի նման հին երկրների տարածքների նկատմամբ։Բայց իրանական «Ադրբեջան» անվան տակ եկվոր դարձած քոչվոր թյուրքական ցեղերի տերերին դա չի անհանգստացնում, քանի որ «Realpolitik»–ը շատ կոշտ բան է և բացարձակապես հաշվի չի առնում արդարությունը կամ բնիկ ժողովուրդների պատմական իրավունքները, որոնք ապրում են հավաքական Արևմուտքի «շահերի գոտիներում» (լավ օրինակ է սերբական պատմական տարածքների հաշվին Կոսովոյի ստեղծման պատմությունը)։Բայց վերադառնալով մեր թեմային` պետք է արձանագրենք անդրկովկասյան աշխարհաքաղաքական պասյանսի հետևյալ պահերը.Այսինքն՝ Հայաստանն իր ինքնիշխանության հաշվին ստիպված կլինի բացել «դուռը» «Մեծ Թուրան» նախագծի իրականացման համար, իսկ դրա դիմաց կստանա «խաղաղության» խոստումներ նրանցից, որոնց համար Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության տեսլականը ապրիորի ժխտում է Հայաստանի գոյությունն ինքնին։Սա է գործընթացների իրական հեռանկարը, այլ ոչ թե այն, ինչ մեզ պատմում են տարբեր թանկարժեք կոստյումներով տիկնայք և պարոնայք մեր մոնիտորների և հեռուստացույցների էկրաններից։ Եզրակացությունները թողնում ենք ձեզ։«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ. Փաշինյանը խոսեց Թուրանից
աբու դաբի
թուրքիա
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/13/33434981_135:0:1559:1068_1920x0_80_0_0_da879b1b4f9ce8b749f2acfdcaca6e79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
«զանգեզուրի միջանցք», իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, աբու դաբի, թուրքիա, հեղինակներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք
«զանգեզուրի միջանցք», իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, աբու դաբի, թուրքիա, հեղինակներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք
Հայկական «դարպասներ» դեպի Մեծ Թուրան
22:28 14.07.2025 (Թարմացված է: 22:59 14.07.2025) Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը վերլուծել է Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը «մասնավոր ընկերությանը» փոխանցելու իրական հեռանկարները։
Եվ այսպես, իրադարձությունները, որոնք զարգանում են Հայաստանի շուրջ, տարածաշրջանային և մասամբ համաշխարհային իրավիճակը դուրս են բերում Արևմուտքի (որտեղ բրիտանա-ամերիկա-եվրոպական զգայուն համակարգման ներքո գլխավոր դերը տրվում է «Մեծ Թուրան» հակահայկական նախագծին) և Արևելքի (Ռուսաստան, Իրան, մասամբ Հնդկաստան) միջև լայնածավալ բախման աշխարհաքաղաքական ուղու վրա։
Եթե ավելի կոնկրետ, Ալիևի և Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպումից հետո տեղեկատվական «արտահոսքեր» (ընդ որում` բավականին լուրջ) հայտնվեցին այն մասին, որ «խաղաղության ճանապարհը» կրկին ու կրկին անցնում է հայկական կողմի աղետալի զիջումների միջով՝ ի վնաս Հայաստանի անկախության և ինքնիշխանության։
Ընդ որում, հայկական կողմը կտրականապես հերքում է հարցի վերոնշյալ ձևակերպումը։
Խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանից պահանջվող «Զանգեզուրի միջանցքի» մասին է։
Իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանը սկզբում կտրականապես հայտարարեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում «միջանցքային տրամաբանության» անընդունելի լինելու մասին, սակայն Հայաստանի պաշտոնական իշխանությունների, օրինակ՝ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի վերջին հայտարարությունները «Սյունիքի ճանապարհի» վերահսկողական և տեսչական գործառույթները մասնավոր ընկերությանը փոխանցելու հնարավորության մասին, վկայում են, որ իրավիճակը արմատապես փոխվել է։
Ինչ «հեքիաթներ» էլ որ մեզ պատմեն, պետության՝ բեռների և մուտք գործող մարդկանց ստուգման ինքնիշխան իրավունքների ցանկացած պատվիրակում «մասնավոր ընկերությանը», ըստ էության` ինքնիշխանության սահմանափակում է՝ լուրջ ռիսկերով։
Այդ դեպքում ինչո՞ւ են Բաքուն և Անկարան այնուամենայնիվ պնդում «միջանցքի» մասին, եթե խոսքը, իբր, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է։
Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք պարզապես հիշենք, թե որն է տարբերությունը «միջանցքի» և ճանապարհ ասվածի միջև։
Ճանապարհը դա ուղի է, որն անվերապահորեն վերահսկվում է Հայաստանի սահմանային և մաքսային ծառայությունների կողմից՝ արտասահմանից մարդկանց և ապրանքների մուտքից մինչև ելք։
«Միջանցքը» նույն ճանապարհն է, որը, սակայն, գտնվում է Հայաստանի իշխանությունների իրավասությունից դուրս և ըստ էության «մոխրագույն գոտի» է՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության։
Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը պնդում հենց «միջանցքի» մասին։
Թուրք-ադրբեջանական տանդեմը պանթուրանական նախագծի իրականացման գործընթացում չափազանց կարևոր է համարում Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային կապը, ընդ որում` անմիջական, Հայաստանի իրավական ինքնիշխանությունից դուրս, քանի որ Հայաստանի իրավական ինքնիշխանությունը թույլ չի տա թուրքերին իրականացնել Թուրքիայի` դարի ամենաամբիցիոզ նախագիծը, այն է՝ Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահմաններ հսկայական թյուրքական կոնգլոմերատի ստեղծումը։ Հասկանալի է նաև, որ այս միջանցքը պետք է օգտագործվի, օրինակ, Թուրքիայից Կենտրոնական Ասիա զորքերի և զենքի արագ տեղափոխման համար՝ ընդգրկելով Ռուսաստանի «փափուկ փորատակը» Հյուսիսային Կովկասի գծով և Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև սահմանի երկայնքը։
Հարցը նույնիսկ միջանցքը չէ, այլ այն, որ այս իրավիճակում հայկական Սյունիքը նույն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես առասպելական «արևմտյան Ադրբեջանի» տարածք՝ անեքսիայի «թիրախավորմամբ»։
Հիշենք Իլհամ Ալիևի` 2021 թվականի սեպտեմբերի 20-ի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրը սխալմամբ է փոխանցվել Հայաստանին», և որ ընդհանրապես, Հայաստանի տարածքի կեսից ավելին «թյուրք–ադրբեջանցիների պատմական հողերն են»։
Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում օտար, արհեստականորեն ստեղծված էթնոքաղաքական կազմավորում է, և, հետևաբար, զրոյական պատմական իրավունք ունի այն հողի նույնիսկ մեկ սանտիմետրի նկատմամբ, որի վրա գտնվում է։ Էլ չենք խոսում ադրբեջանցի պանթուրքիստների հավակնություններից Հայաստանի կամ Իրանի նման հին երկրների տարածքների նկատմամբ։
Բայց իրանական «Ադրբեջան» անվան տակ եկվոր դարձած քոչվոր թյուրքական ցեղերի տերերին դա չի անհանգստացնում, քանի որ «Realpolitik»–ը շատ կոշտ բան է և բացարձակապես հաշվի չի առնում արդարությունը կամ բնիկ ժողովուրդների պատմական իրավունքները, որոնք ապրում են հավաքական Արևմուտքի «շահերի գոտիներում» (լավ օրինակ է սերբական պատմական տարածքների հաշվին Կոսովոյի ստեղծման պատմությունը)։
Բայց վերադառնալով մեր թեմային` պետք է արձանագրենք անդրկովկասյան աշխարհաքաղաքական պասյանսի հետևյալ պահերը.
1.
Եթե բացվող հաղորդակցությունները հայկական կողմի լիակատար վերահսկողության տակ չլինեն և փոխանցվեն իբր «մասնավոր ընկերության», դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն է «միջանցքին»։
2.
Միջանցքը ընդամենը մեկնարկային կետ է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի հարավի հետագա օկուպացիայի համար՝ թյուրքական ազդեցության գոտին կենտրոնական Հայաստան տեղափոխմամբ։
3.
Այս գործընթացը զգալիորեն կբարդացնի Հայաստանի հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ։ Ըստ էության, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Հայաստանին կառաջարկվի «խաղաղություն» միջնաժամկետ պատմական հեռանկարում` ինքնիշխանության և անկախության լիակատար կորստի հեռանկարի դիմաց։
Այսինքն՝ Հայաստանն իր ինքնիշխանության հաշվին ստիպված կլինի բացել «դուռը» «Մեծ Թուրան» նախագծի իրականացման համար, իսկ դրա դիմաց կստանա «խաղաղության» խոստումներ նրանցից, որոնց համար Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության տեսլականը ապրիորի ժխտում է Հայաստանի գոյությունն ինքնին։
Սա է գործընթացների իրական հեռանկարը, այլ ոչ թե այն, ինչ մեզ պատմում են տարբեր թանկարժեք կոստյումներով տիկնայք և պարոնայք մեր մոնիտորների և հեռուստացույցների էկրաններից։ Եզրակացությունները թողնում ենք ձեզ։