https://arm.sputniknews.ru/20250705/zangezuri-mijancqi-veraberjal-erevany-hima-aveli-tshkun-mvotecum-uni-erdvoghan-91002714.html
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Երևանը հիմա ավելի ճկուն մոտեցում ունի. Էրդողան
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Երևանը հիմա ավելի ճկուն մոտեցում ունի. Էրդողան
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը նշել է, որ միջանցքի բացումը թույլ կտա արագացնել թուրքական արտադրանքի մատակարարումները Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T14:59+0400
2025-07-05T14:59+0400
2025-07-05T15:04+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
հայաստան
նիկոլ փաշինյան
«զանգեզուրի միջանցք»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90434789_0:0:1600:901_1920x0_80_0_0_9db89e4d7114f81fd989157a76e5763d.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին» սակայն հիմա ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրման հարցում։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Ստեփանակերտից Թուրքիա վերադարձի ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ Անկարան չի կարող կատարվողին պարզապես «կողքից նայել», որովհետև Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն ընկերական, այլև եղբայրական կապերով։«Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, մեզ, Իրանի և այլ երկրների համար։ Մենք «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում ենք որպես ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական հեղափոխության մաս»,- հայտարարել է Էրդողանը։Նրա կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր կլինի նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագծի իրականացման շրջանակներում, քանի որ միջանցքի բացումը թույլ կտա արագացնել թուրքական արտադրանքի մատակարարումները Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Բացի այդ, ըստ Էրդողանի, Եվրոպայից Չինաստան եկող ապրանքները կսկսեն անցնել Թուրքիայի տարածքով։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել խուճապ չտարածել և չտրվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թուրանի» վերաբերյալ մանիպուլյացիաներին: Միաժամանակ, Փաշինյանը կրկնել էր, որ ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ», իսկ դա նշանակում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ հիմնված երկրների փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, իրավազորության վրա։Միևնույն ժամանակ, վարչապետը կոչ էր արել պատրաստ լինել, որ եթե «Խաղաղության խաչմերուկը» բացվի, միևնույն է, Ադրբեջանը դա կմեկնաբանի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90434789_73:0:1494:1066_1920x0_80_0_0_2c550ba45f815e29d14a48bd67939557.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, «զանգեզուրի միջանցք»
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, հայաստան, նիկոլ փաշինյան, «զանգեզուրի միջանցք»
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Երևանը հիմա ավելի ճկուն մոտեցում ունի. Էրդողան
14:59 05.07.2025 (Թարմացված է: 15:04 05.07.2025) Թուրքիայի նախագահը նշել է, որ միջանցքի բացումը թույլ կտա արագացնել թուրքական արտադրանքի մատակարարումները Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին» սակայն հիմա ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրման հարցում։ Այս մասին Թուրքիայի նախագահն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Ստեփանակերտից Թուրքիա վերադարձի ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։
Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ Անկարան չի կարող կատարվողին պարզապես «կողքից նայել», որովհետև Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն ընկերական, այլև եղբայրական կապերով։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու հանգստությունը ձեռնտու են բոլորին։ Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դիվանագիտական շրջանակները ստեղծված են․ 2024 թվականի վերջին Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։
«Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, մեզ, Իրանի և այլ երկրների համար։ Մենք «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում ենք որպես ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական հեղափոխության մաս»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր կլինի նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագծի իրականացման շրջանակներում, քանի որ միջանցքի բացումը թույլ կտա արագացնել թուրքական արտադրանքի մատակարարումները Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Բացի այդ, ըստ Էրդողանի, Եվրոպայից Չինաստան եկող ապրանքները կսկսեն անցնել Թուրքիայի տարածքով։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել խուճապ չտարածել և չտրվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թուրանի» վերաբերյալ մանիպուլյացիաներին: Միաժամանակ, Փաշինյանը կրկնել էր, որ ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ», իսկ դա նշանակում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ հիմնված երկրների փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, իրավազորության վրա։
Միևնույն ժամանակ, վարչապետը կոչ էր արել պատրաստ լինել, որ եթե «Խաղաղության խաչմերուկը» բացվի, միևնույն է, Ադրբեջանը դա կմեկնաբանի որպես «Զանգեզուրի միջանցքի» բացում: