https://arm.sputniknews.ru/20250714/animast-e-arcakhcinery-chen-karvoghacel-hamadzajnutjan-gal-karavarutjan-het-91308744.html
Անիմաստ է․ արցախցիները չեն կարողացել համաձայնության գալ կառավարության հետ
Անիմաստ է․ արցախցիները չեն կարողացել համաձայնության գալ կառավարության հետ
Sputnik Արմենիա
Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ կառավարության գործարկած ծրագրերից օգտվելու համար մարդկանց ժամանակ է պետք։ 14.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-14T13:45+0400
2025-07-14T13:45+0400
2025-07-14T16:52+0400
արցախ
բողոքի ակցիա
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91302343_0:240:1280:960_1920x0_80_0_0_6e5b2c998592dcbb60e685bdac2c9678.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից էլ երկար է տևել։Նրա խոսքով՝ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։Ստեփանյանը շեշտեց՝ այսօրվա դրությամբ հասկացան մի բան՝ արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ։Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ երբ կառավարությունն ընդգծում է, թե բնակապահովման ծրագիր են գործարկել, հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մարդկանց ժամանակ է պետք այդ ծրագրից օգտվելու համար։ Ժամանակ է պետք, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։Ստեփանյանի տվյալներով՝ այս պահին տրամադրվել է 1900 սերտիֆիկատ, որից մոտ 300-400-ն է իրացվել, որովհետև սերտիֆիկատն իրացնելու համար էլ է ժամանակ հարկավոր։Հիշեցնենք` արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում։ Հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։ Այսօր նրանք բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91302343_0:0:1280:960_1920x0_80_0_0_58b411c7a5d88b7f5a24d1490f0f24bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բողոքի ակցիա, հհ կառավարություն
արցախ, բողոքի ակցիա, հհ կառավարություն
Անիմաստ է․ արցախցիները չեն կարողացել համաձայնության գալ կառավարության հետ
13:45 14.07.2025 (Թարմացված է: 16:52 14.07.2025) Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ կառավարության գործարկած ծրագրերից օգտվելու համար մարդկանց ժամանակ է պետք։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից էլ երկար է տևել։
«Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է»,- նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։
Ստեփանյանը շեշտեց՝ այսօրվա դրությամբ հասկացան մի բան՝ արցախցիների անօթևան մնալը կառավարության համար հիմնավոր պատճառ չէ։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ երբ կառավարությունն ընդգծում է, թե բնակապահովման ծրագիր են գործարկել, հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մարդկանց ժամանակ է պետք այդ ծրագրից օգտվելու համար։ Ժամանակ է պետք, օրինակ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Ստեփանյանի տվյալներով՝ այս պահին տրամադրվել է 1900 սերտիֆիկատ, որից մոտ 300-400-ն է իրացվել, որովհետև սերտիֆիկատն իրացնելու համար էլ է ժամանակ հարկավոր։
Հիշեցնենք` արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում։
Հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։ Հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ
նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։ Այսօր նրանք բողոքի ակցիան և նստացույցը
շարունակում են կառավարության շենքի դիմաց։
Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։