https://arm.sputniknews.ru/20250713/gegham-manukjani-vordin-u-evs-3-andz-azat-ardzakvecin-91278830.html
Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 4 անձ ազատ արձակվեցին. մեկը սանտեխնիկ է
Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 4 անձ ազատ արձակվեցին. մեկը սանտեխնիկ է
Sputnik Արմենիա
4 դաշնակցականներից բացի, ազատ է արձակվել նաև մի երիտասարդ, որը ո՛չ ՀՅԴ–ի հետ կապ ունի, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ սթրայքբոլ խաղի հետ։ 13.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-13T10:25+0400
2025-07-13T10:25+0400
2025-07-13T11:51+0400
հայաստան
տարոն մանուկյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0d/91280225_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6a60a8b2e0a3e1007ad2e880ac4c18d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդներ, այդ թվում՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։Պատգամավոր Գեղամ Մանուկյանը «ABC media»-ի ուղիղ եթերում նշեց, որ ձերբակալվածների թվում մի երիտասարդ կար, որը ո՛չ Դաշնակցության հետ կապ ուներ, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ բազմաչարչար սթրայքբոլ խաղի հետ։Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն էլ ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչու է 3 օր անցկացրել անազատության մեջ։«Ինչի կասկածանքով ինձ մեղադրում էին, ուղղակի աբսուրդի ժանրից է, որևէ նման դրվագի հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ունենա երբևէ»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տարոնը։Նրա կարծիքով՝ այս ամենն արվում է պարզապես մարդկանց լռեցնելու, վախի մթնոլորտ սերմանելու համար։ Շեշտեց՝ այս ամենն անհետևանք չի մնալու, և փաստաբանները բողոքարկելու են ապօրինի ձերբակալությունը։Վահագն Մատինյանն էլ ընդգծեց, որ իր տանն իրականացված խուզարկության արդյունքում ապօրինի որևէ բան չէր հայտնաբերվել։ Նրա կարծիքով՝ թերևս իրենց ՁՎՊ-ում պահելու նպատակը ստուգողական գործողություններ իրականացնելն էր։«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր խոսքում նշեց՝ պարզապես Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ իշխանություններն ու իրավապահ մարմինները որոշել էին հերթական շոուն անել։ Ըստ նրա՝ իրավիճակի աբսուրդը ցույց է տալիս նաև այն հանգամանքը, որ 7 ձերբակալվածներից 5-ն ազատ են արձակվում, քանի որ նրանց մեղադրանք չի առաջադրվել հիմքերի բացակայության պատճառով։Կալանավորվել է 2 անձ, որոնցից մեկը սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է, ևս 1 անձ կալանավորվել է տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվել է «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի, Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։ 7 անձ ձերբակալվեց, այդ թվում` Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։Ձերբակալվածներից մեկը 18–ամյա Անդրանիկ Չամիչյանն էր, որը հուլիսի 11-ին կալանավորվեց 2 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 4 անձ ազատ արձակվեցին
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 4 անձ ազատ արձակվեցին
2025-07-13T10:25+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0d/91280225_480:0:1920:1080_1920x0_80_0_0_738fb35959d08eff907cccabe112593c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տարոն մանուկյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, видео
հայաստան, տարոն մանուկյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, видео
Գեղամ Մանուկյանի որդին ու ևս 4 անձ ազատ արձակվեցին. մեկը սանտեխնիկ է
10:25 13.07.2025 (Թարմացված է: 11:51 13.07.2025) 4 դաշնակցականներից բացի, ազատ է արձակվել նաև մի երիտասարդ, որը ո՛չ ՀՅԴ–ի հետ կապ ունի, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ սթրայքբոլ խաղի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում ձերբակալված 5 երիտասարդներ, այդ թվում՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը «ABC media»-ի ուղիղ եթերում նշեց, որ ձերբակալվածների թվում մի երիտասարդ կար, որը ո՛չ Դաշնակցության հետ կապ ուներ, ո՛չ Երիտասարդական միության, ո՛չ էլ նույնիսկ բազմաչարչար սթրայքբոլ խաղի հետ։
«Առաջին օրը, երբ խուզարկում էին տունը, ինչ-որ անուններ էին որոշման մեջ, դե բոլորին ճանաչում էինք։ Մի անուն կար, որը որևէ մեկիս ծանոթ չէր։ Էս 3 օրը գլուխ էին կոտրում, թե ով է։ Քանի որ ծառայամետ քննիչներն առաջին իսկ օրն արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, շփում չունեինք։ Նոր հարազատները եկան, մտածում էինք, որ սքայբոլ խանութի տերը կարող է լինել։ Հարազատներն ասում են՝ ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Տղան դուրս եկավ, որևէ մեկին չի ճանաչում։ Տնից մարդուն բռնել, բերել են, 3 օր պահել են ահաբեկչության կասկածանքով»,- նշեց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն էլ ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչու է 3 օր անցկացրել անազատության մեջ։
«Ինչի կասկածանքով ինձ մեղադրում էին, ուղղակի աբսուրդի ժանրից է, որևէ նման դրվագի հետ կապ չեմ ունեցել, չեմ էլ ունենա երբևէ»,- լրագրողի հետ զրույցում նշեց Տարոնը։
Նրա կարծիքով՝ այս ամենն արվում է պարզապես մարդկանց լռեցնելու, վախի մթնոլորտ սերմանելու համար։ Շեշտեց՝ այս ամենն անհետևանք չի մնալու, և փաստաբանները բողոքարկելու են ապօրինի ձերբակալությունը։
Վահագն Մատինյանն էլ ընդգծեց, որ իր տանն իրականացված խուզարկության արդյունքում ապօրինի որևէ բան չէր հայտնաբերվել։ Նրա կարծիքով՝ թերևս իրենց ՁՎՊ-ում պահելու նպատակը ստուգողական գործողություններ իրականացնելն էր։
«Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն իր խոսքում նշեց՝ պարզապես Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ իշխանություններն ու իրավապահ մարմինները որոշել էին հերթական շոուն անել։ Ըստ նրա՝ իրավիճակի աբսուրդը ցույց է տալիս նաև այն հանգամանքը, որ 7 ձերբակալվածներից 5-ն ազատ են արձակվում, քանի որ նրանց մեղադրանք չի առաջադրվել հիմքերի բացակայության պատճառով։
Կալանավորվել է 2 անձ, որոնցից մեկը սթրայքբոլ խաղի սիրահար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է, ևս 1 անձ կալանավորվել է տանն ապօրինի նռնակ ունենալու համար, սակայն նրա գործն առանձնացվել է «ահաբեկչության նախապատրաստման» պատմությունից, նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին
խուզարկություններ իրականացվեցին դաշնակցականների տներում, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի, Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
7 անձ ձերբակալվեց, այդ թվում` Գեղամ Մանուկյանի որդին`
Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ
Արսեն Մարտոյանը։
Ձերբակալվածներից մեկը 18–ամյա Անդրանիկ Չամիչյանն էր, որը հուլիսի 11-ին
կալանավորվեց 2 ամսով։