00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով էլ գնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու. «ՀայաՔվե»

© SputnikՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Եթե ի վերջո որոշեն անօրինական ձևով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու: Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։ Նշվել է, որ թեպետ հոսանքանջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ` անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ` այդ կորուստները կրճատվել են։
Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար:
Լրահոս
0