https://arm.sputniknews.ru/20250712/trampy-zelenskun-tesnum-e-vorpes-kensunak-khaghaghutjan-gvortsarqi-khvochyndvot-ft-91257390.html
Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես կենսունակ խաղաղության գործարքի խոչընդոտ. FT
Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես կենսունակ խաղաղության գործարքի խոչընդոտ. FT
Sputnik Արմենիա
Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։ 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T12:46+0400
2025-07-12T12:46+0400
2025-07-12T12:46+0400
դոնալդ թրամփ
ամն
վլադիմիր զելենսկի
սպառազինություն
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277946_0:0:1600:901_1920x0_80_0_0_5fcda5da7020387837c42ddf5dbfd9b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիտարկել որպես Ուկրաինայի հարցով բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես խաղաղության հաստատման կարևորագույն խոչընդոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Financial Times-ին հայտնել են եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։Ավելի վաղ Economist պարբերականը նաև գրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերականգնումը չի նշանակում, որ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ Ուկրաինայի կողմից է:Politico պարբերականը հուլիսի 1-ին հայտնեց, որ զինամթերքի և սպառազինության ամերիկյան պաշարների սպառման հիմքով ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա մատակարարումները: Սակայն հուլիսի 7-ին Թրամփը խոստացավ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին պաշտպանական միջոցների մասին է: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը հաստատեց, որ Թրամփի հրահանգով Պենտագոնը լրացուցիչ «պաշտպանական սպառազինություն» կուղարկի Ուկրաինային:Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում (առաջինը՝ նույն տեղում մայիսի 16-ին): Ստամբուլի Չիրագան պալատում հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։ Ինչպես բանակցությունների արդյունքում հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին: Բացի այդ, կողմերը քննարկել են ճակատի առանձին հատվածներում հրադադարի հաստատման հարցը, որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհվածների մարմինները: Մեդինսկու խոսքով՝ ուկրաինական կողմն ընդունել էր այս առաջարկը, բայց բառացիորեն երկու ժամ անց Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հրաժարվեց ենթադրյալ պայմանավորվածությունից։ Մեդինսկին ընդգծել է, որ ՌԴ-ն կատարել է Ստամբուլում տված խոստումները։Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են պատերազմ և «կրակի հետ խաղ են»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար կդառնա լեգիտիմ թիրախ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և կունենա բացասական ազդեցություն։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277946_177:0:1600:1067_1920x0_80_0_0_912ef158ad8b3eed12d4c271e54112c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, վլադիմիր զելենսկի, սպառազինություն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
դոնալդ թրամփ, ամն, վլադիմիր զելենսկի, սպառազինություն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Թրամփը Զելենսկուն տեսնում է որպես կենսունակ խաղաղության գործարքի խոչընդոտ. FT
Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիտարկել որպես Ուկրաինայի հարցով բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես խաղաղության հաստատման կարևորագույն խոչընդոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Financial Times-ին հայտնել են եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առայժմ քիչ են շոշափելի ապացույցներն առ այն, որ Սպիտակ տունն ավելի ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի, ասվում է հոդվածում։
«Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դեռ կարծում են, որ Թրամփը հակված է Պուտինին դիտարկել, որպես ցանկացած բանակցություններում գլխավոր գործընկեր, իսկ Զելենսկուն՝ կենսունակ խաղաղ գործարքի կնքման կարևորագույն խոչընդոտ», - հայտարարել են պարբերականի աղբյուրները։
Ավելի վաղ Economist պարբերականը նաև գրել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական մատակարարումների վերականգնումը չի նշանակում, որ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ Ուկրաինայի կողմից է:
Politico պարբերականը հուլիսի 1-ին հայտնեց, որ զինամթերքի և սպառազինության ամերիկյան պաշարների սպառման հիմքով ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինա մատակարարումները: Սակայն հուլիսի 7-ին Թրամփը խոստացավ ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինային՝ ընդգծելով, որ խոսքն առաջին հերթին պաշտպանական միջոցների մասին է: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը հաստատեց, որ Թրամփի հրահանգով Պենտագոնը լրացուցիչ «պաշտպանական սպառազինություն» կուղարկի Ուկրաինային:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների
երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում (
առաջինը՝ նույն տեղում մայիսի 16-ին): Ստամբուլի Չիրագան պալատում հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։ Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ
հուշագրեր են փոխանակել։ Ինչպես բանակցությունների արդյունքում հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին:
Բացի այդ, կողմերը քննարկել են ճակատի առանձին հատվածներում հրադադարի հաստատման հարցը, որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհվածների մարմինները: Մեդինսկու խոսքով՝ ուկրաինական կողմն ընդունել էր այս առաջարկը, բայց բառացիորեն երկու ժամ անց Վլադիմիր Զելենսկին հրապարակավ հրաժարվեց ենթադրյալ պայմանավորվածությունից։ Մեդինսկին ընդգծել է, որ ՌԴ-ն կատարել է Ստամբուլում տված խոստումները։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են պատերազմ և «կրակի հետ խաղ են»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար կդառնա լեգիտիմ թիրախ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և կունենա բացասական ազդեցություն։