https://arm.sputniknews.ru/20250602/rusastann-ukrainajin-e-pvokhancel-kargavvorman-hushagri-nakhagitsy-medinski-89638188.html
ՌԴ-ն Ուկրաինային հուշագիր է փոխանցել և համաձայնեցրել գործնական քայլերը. Մեդինսկի
ՌԴ-ն Ուկրաինային հուշագիր է փոխանցել և համաձայնեցրել գործնական քայլերը. Մեդինսկի
Sputnik Արմենիա
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր և տևել են ավելի քան մեկ ժամ։ 02.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-02T18:29+0400
2025-06-02T18:29+0400
2025-06-02T19:32+0400
վլադիմիր մեդինսկի
ստամբուլ
բանակցություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89633964_0:149:1600:1049_1920x0_80_0_0_90c057290341aa7d5ca6b8bcff447f58.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագիր, ինչպես նաև համաձայնեցրել է մի շարք գործնական հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Մեր կողմից մշակված հուշագիրը բավական մանրամասն է, ուստի ուկրաինական կողմը որոշել է այն վերցնել ուսումնասիրության։ Կուսումնասիրեն, կպատասխանեն՝ կտեսնենք», - հանդիպման արդյունքներով հայտնել է նա։Բացի այդ, կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։Մեդինսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ճակատի առանձին հատվածներում 2-3 օրով հրադադարի մասին, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները:Այսօր տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ։ Մեդինսկու գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա, կան միայն փրկվածներ. ՄեդինսկիԿիևին փոխանցված հուշագիրը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արտացոլում է «ճգնաժամի սկզբնապատճառները հուսալիորեն հաղթահարելու» ռուսական մոտեցումը:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ռուս-ուկրաինական ուղիղ երկխոսության առաջին փուլը տեղի է ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին: Այն ժամանակ կողմերը խոսել էին հրադադարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու մտադրության վերաբերյալ և պայմանավորվել էին «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով, գերիների լայնածավալ փոխանակման մասին, որն իրականացվեց մայիսի 23-25-ը։
ստամբուլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89633964_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fdc0ab6df05f450784c0809e8db748de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան
վլադիմիր մեդինսկի, ստամբուլ, բանակցություն, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ-ն Ուկրաինային հուշագիր է փոխանցել և համաձայնեցրել գործնական քայլերը. Մեդինսկի
18:29 02.06.2025 (Թարմացված է: 19:32 02.06.2025) Բանակցությունները տեղի են ունեցել այսօր և տևել են ավելի քան մեկ ժամ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագիր, ինչպես նաև համաձայնեցրել է մի շարք գործնական հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մեր կողմից մշակված հուշագիրը բավական մանրամասն է, ուստի ուկրաինական կողմը որոշել է այն վերցնել ուսումնասիրության։ Կուսումնասիրեն, կպատասխանեն՝ կտեսնենք», - հանդիպման արդյունքներով հայտնել է նա։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Պայմանավորվել ենք, որ ստեղծվելու են մշտական բժշկական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը, չսպասելով քաղաքական մեծ որոշումների, կազմելու են փոխանակման ենթակա՝ ծանր վիրավոր մարտիկների ցուցակներ։ Նման փոխանակումներ տեղի կունենան պարբերաբար, աշխատանքային կարգով», - ասել է նա լրագրողներին։
Մեդինսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ճակատի առանձին հատվածներում 2-3 օրով հրադադարի մասին, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները:
«Մենք առաջարկել ենք 2-3 օրով հրադադար ռազմաճակատի առանձին հատվածներում։ Դա կմշակեն մեր մասնագետները՝ ուկրաինացիների հետ միասին։ Որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների դիակները», - ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Այսօր տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ։ Մեդինսկու գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Կիևին փոխանցված հուշագիրը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արտացոլում է «ճգնաժամի սկզբնապատճառները հուսալիորեն հաղթահարելու» ռուսական մոտեցումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ռուս-ուկրաինական ուղիղ երկխոսության առաջին փուլը տեղի է ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին: Այն ժամանակ կողմերը խոսել էին հրադադարի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու մտադրության վերաբերյալ և պայմանավորվել էին «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով, գերիների լայնածավալ փոխանակման մասին, որն իրականացվեց մայիսի 23-25-ը։