00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:48
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:55
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դաժան խուզարկություններ են «Սրբազան պայքարի» անդամների խցերում

© Photo : Criminal Executive Service«Նուբարաշեն» ՔԿՀ
«Նուբարաշեն» ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Բաժանորդագրվել
Նման խուզարկությունների հեռահար նպատակը հին կալանավորների միջոցով հակաիշխանական կալանավորների հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik.Դաժան խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքարի» գործով կալանավորվածների խցերում։ Այս մասին հայտնում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Անձանց ՔԿ հիմնարկներ տեղափոխելուց հետո ռեպրեսիաները շարունակվում են: Պարբերաբար ու շատ խիստ (եթե կուզեք՝ դաժան) խուզարկություններ են կատարվում այդ գործով կալանավորվածների խցերում»,–հայտնել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ առաջին հայացքից կարող է թվալ, որ ՔԿ ծառայությունը պարզապես իր պարտականություններն է կատարում, բայց գոյություն ունի վաղուց մշակված և մեթոդաբար գործածվող միջոց՝ իշխանությանը անցանկալի կալանավորների նկատմամբ ներբանտային դժգոհություն գեներացնելու համար:
«Ո՞րն է այս մեթոդի էությունը. նմանատիպ գործողությունների արդյունքում հակասություններ են առաջանում նախկին ու նոր կալանավորների միջև, ծագում և զարգանում են խոսակցություններ առ այն, որ մինչև նրանց գալը հանգիստ կալանք են կրել, իսկ նրանց գալուց հետո ամեն ինչ փոխվել է: Նման ծրագրի հեռահար նպատակը, մյուս կալանավորների միջոցով, հակաիշխանական կալանավորի հայացքներն ու վարքագիծը փոփոխության ենթարկելն է: Վերջ տվեք»,–գրել է փաստաբանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովհաննիսյանի հետ, փոխարենը հարցերին մասնակի պատասխանեց «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Հովհաննիսյանի տեղեկություններով ` «Սրբազան պայքարի» գործով կալանավորվածների վրա ճնշումներ են գործադրվում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
«Առաջիկայում այցելելու եմ իմ պաշտպանյալին, տեսնեմ ինչպիսի իրավիճակ է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Մեր նախաձեռնության իրավապաշտպաններով կծանոթանանք իրավիճակին նաև այլ քրեակատարողական հիմնարկներում և խնդրի ծավալների մասին լրացուցիչ կխոսենք։ Այս խնդիրը հին մեթոդ է, որը նորից կիրառության մեջ է դրվել։ Մեր գործընկերը նաև մեզ հետ է այս մասին զրուցել, քննարկում ենք ունեցել։ Այս պահին այլ տեղեկություն հայտնել չեմ կարող»,– ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ փորձելու են առավել հետևողական լինել և բոլոր մանրամսները հրապարակայնացնել, քանի որ նման պարագայում առաջին կանխարգելիչ գործողությունը խնդրի հրապարակայնացումն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Լրահոս
0