00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները արցախցիների սոցիալական խնդիրները չեն լուծել, կոսմետիկ շտկումներ են եղել

© SputnikԱպրես Մարգարյան
Ապրես Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Բաժանորդագրվել
Արցախցիները վստահ են, որ այս պայքարը հնարավոր չէ առաջ տանել մի քանի հոգով, պետք է լինի միասնություն` Հայաստան – Արցախ – Սփյուռք։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները արցախցիների բարձրացրած սոցիալական խնդիրները չեն լուծել, այլ հիմնականում արել են կոսմետիկ բնույթի շտկումներ։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքում հայտարարեց խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ մարտի 29–ի հանրահավաքում խորհուրդը հրապարակել է 12 կետանոց պահանջագիր` ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը։ Այդ կետերի մի մասը վերաբերում էր Արցախի ժողովրդի հավաքական և քաղաքական իրավունքներին, այդ թվում վերադարձի իրավունքին Արցախ, իսկ մյուս մասը Մայր Հայաստանում արցախցիների ներքին իրավունքներին, այդ թվում` հրատապ սոցիալական խնդիրներին։
«Մեր պայքարի արդյունքում ՀՀ իշխանությունները վերջապես պատրաստակամություն հայտնեցին լսել և քննարկել մեր մտահոգությունները, բայց միայն սոցիալական հարցերի մասով։ Մի քանի փուլով տեղի ունեցան բանակցություններ, փորձագիտական աշխատանքներ, որոնց արդյունքում կառավարությունը մասնակի բարելավում կատարեց կամ խոստացավ կատարել բնակարանային ծրագրում։ Ասել, որ կառավարության հետ բանակցություններում որևէ փոփոխություն չի իրականացվել սոցիալական ծրագրերում, ճիշտ չի լինի, բայց հայտարարել, որ տեղի են ունեցել լայնածավալ փոփոխություններ, աբսուրդ է։ Այն բոլոր էական հարցերը որ ներկայացրել ենք, անտեսվել են, իսկ կատարված փոփոխություններն էլ հիմնականում մասնակի և կոսմետիկ բնույթ են կրում»,–ասաց Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շարունակում են պահանջել, որ Արցախ վերադարձի իրենց իրավունքը հարգվի ու հաշվի առնվի հակամարտության կարգավորման ջանքերում։ Պահանջում են նաև ապահովել գերիների վերադարձը, պաշտպանել Արցախում իրենց սեփականությունն ու մշակութային ժառանգությունը, չհրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ գանգատներից, չլուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Մարգարյանը շեշտեց, որ իրենք գնահատական են տալու բոլոր պաշտոնյաների քայլերին, նրանք, ովքեր այսօր պետք է լինեին իրենց կողքին, բայց նախընտրում են լռել։
Արցախցիները վստահ են, որ այս պայքարը հնարավոր չէ առաջ տանել մի քանի հոգով, պետք է լինի միասնություն` Հայաստան – Արցախ – Սփյուռք։
© SputnikՀանրահավաք Ազատության հրապարակում
50-метровый флаг Арцаха развернули арцахцы перед началом митинга на площади Свободы (12 июля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2025
Հանրահավաք Ազատության հրապարակում
Մարգարյանը հիշատակեց, որ այսօր արցախցիների իրավունքների պաշտպանության համար իշխանությունների թիրախում է հայտնվել Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև մի քանի արցախցի քաղաքական գործիչներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, արցախցիների կողքին մշտապես կանգնած բարերար Սամվել Կարապետյանը։
«Այսօր, մենք լռելու իրավունք չունենք, լռել նշանակում է հաշտվել, իսկ մենք հաշտվելու բան չունենք»,–ասաց Մարգարյանը։
Հիշեցնենք` այսօր Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։ Հավաքի մասնակիցները պարզեցին Արցախի 50 մետր երկարությամբ դրոշը։ Նախորդ նմանատիպ հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի էր ունեցել մարտի 29-ին:
Լրահոս
0