https://arm.sputniknews.ru/20250711/mvoskvajum-migrantnery-kverahskven-teghekatvakan-tekhnvolvogianeri-mijvocvov-svobjanin-91235325.html
Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. Սոբյանին
Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. Սոբյանին
Sputnik Արմենիա
Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել, որպեսզի դրանց օգնությամբ լիակատար վերահսկողություն ապահովվի միգրացիոն հոսքերի նկատմամբ ։ 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T17:35+0400
2025-07-11T17:35+0400
2025-07-11T18:28+0400
ռուսաստան
սերգեյ սոբյանին
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/426/25/4262579_0:17:3190:1811_1920x0_80_0_0_28b8c5c3a758101becda1c621a1ccd8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն համալիրի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։Նրա խոսքով՝ Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել, որպեսզի դրանց օգնությամբ լիակատար վերահսկողություն ապահովվի միգրացիոն հոսքերի նկատմամբ: Օրինակ` սահմանին միգրանտին լուսանկարում են, և այդ լուսանկարով կարելի է նույնականացնել նրան, մատնահետքեր են վերցվում: Միգրացիոն կենտրոնում, որտեղ ներկայանալը պարտադիր է, միգրանտը գենոմ է հանձնում: Սոբյանինի խոսքով` այդպիսով անօրինական գործողությունների, վարչական, քրեական խախտումների դեպքում նման անձի որոնումը զգալիորեն կհեշտանա»,– նշել է նա։Քաղաքապետը նշել է, որ տրամադրվում են նաև էլեկտրոնային քարտեր, որոնցով ոստիկանները կարող են ստուգել միգրանտի կարգավիճակը, տեսնել «լուսացույցը»՝ կարմիր, դեղին կամ կանաչ:ՌԴ–ում միգրանտներին օրինականացնելու համար բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել«Եթե այն կարմիր է, ապա անձին ակտիվ որոնում են: Եթե դեղին է, ապա հնարավոր է, որ նա որոշ խախտումներ ունի: Եթե կանաչ է, կարող է ազատ տեղաշարժվել», - ասել է Մոսկվայի քաղաքապետը:Սոբյանինի խոսքով` այս համակարգը թույլ է տալիս վերահսկել ինչպես միգրանտի կարգավիճակը, այնպես էլ ոստիկանի գործողությունները:ՌԴ–ում միգրանտների կատարած հանցագործությունների թիվը 5 ամսում աճել է 10%-ով. ՔԿ
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/426/25/4262579_459:0:3190:2048_1920x0_80_0_0_0c86dbb326626ebbb28232efa4bb9f9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ սոբյանին, մոսկվա
ռուսաստան, սերգեյ սոբյանին, մոսկվա
Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. Սոբյանին
17:35 11.07.2025 (Թարմացված է: 18:28 11.07.2025) Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել, որպեսզի դրանց օգնությամբ լիակատար վերահսկողություն ապահովվի միգրացիոն հոսքերի նկատմամբ ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մոսկվայում միգրանտները կվերահսկվեն համալիրի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան սկսել է ժամանակակից տեխնոլոգիաներ մշակել, որպեսզի դրանց օգնությամբ լիակատար վերահսկողություն ապահովվի միգրացիոն հոսքերի նկատմամբ: Օրինակ` սահմանին միգրանտին լուսանկարում են, և այդ լուսանկարով կարելի է նույնականացնել նրան, մատնահետքեր են վերցվում: Միգրացիոն կենտրոնում, որտեղ ներկայանալը պարտադիր է, միգրանտը գենոմ է հանձնում: Սոբյանինի խոսքով` այդպիսով անօրինական գործողությունների, վարչական, քրեական խախտումների դեպքում նման անձի որոնումը զգալիորեն կհեշտանա»,– նշել է նա։
«Ավելին` տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կվերլուծենք մուտքը, ելքը, գրանցումը և այլն: Բացի այդ, տեղաշարժը վերահսկելու և տեսնելու համար, թե քաղաքի որ հատվածում է նա գտնվում, միգրացիոն նոր հաշվառման համակարգ է ներդրվում. նրա գրանցումը կիրականացվի իր իսկ հեռախոսի միջոցով: Հատուկ ծրագիր է ներբեռնվում, որի համաձայն օպերատորը, ռոբոտը, կարող է ցանկացած հաճախականությամբ հարցնել տվյալ քաղաքացու տվյալները, պահանջել, որ նա արձագանքի, ցույց տա իր դեմքը և աշխարհագրական դիրքը: Եթե նա կապի դուրս չի գալիս, չի արձագանքում, չի աշխատում այդ ծրագրով, մենք համարում ենք, որ նա խախտում է միգրացիոն գրանցման պայմանները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – ասել է Սոբյանինը:
Քաղաքապետը նշել է, որ տրամադրվում են նաև էլեկտրոնային քարտեր, որոնցով ոստիկանները կարող են ստուգել միգրանտի կարգավիճակը, տեսնել «լուսացույցը»՝ կարմիր, դեղին կամ կանաչ:
«Եթե այն կարմիր է, ապա անձին ակտիվ որոնում են: Եթե դեղին է, ապա հնարավոր է, որ նա որոշ խախտումներ ունի: Եթե կանաչ է, կարող է ազատ տեղաշարժվել», - ասել է Մոսկվայի քաղաքապետը:
Սոբյանինի խոսքով` այս համակարգը թույլ է տալիս վերահսկել ինչպես միգրանտի կարգավիճակը, այնպես էլ ոստիկանի գործողությունները: