7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ
11:47 10.07.2025 (Թարմացված է: 14:53 10.07.2025)
Բաժանորդագրվել
Հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Այսօր ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ու մի քանի այլ ՀՅԴ-ականների տներում։
«Ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:

Քննչականը ներկայացրել է՝ ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Խուզարկությունների հիմքում 2022 թվականի գործ է։