https://arm.sputniknews.ru/20250710/vagharshapat-hamajnqi-avaganu-liazvorutjunnery-vaghazhamket-dadarecvel-en-91172450.html
Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Sputnik Արմենիա
ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները 2 անգամ չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չէր ապահովվել։ Նիստերին ներկա էին միայն ընդդիմադիր երկու... 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T11:20+0400
2025-07-10T11:20+0400
2025-07-10T11:22+0400
վաղարշապատ
տիմ ընտրություններ
ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/1659/60/16596052_0:0:1600:901_1920x0_80_0_0_66c51ebc283644c362e2fd663b54cb6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։Նշենք, որ հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց օրենսդրական փաթեթ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորվելու վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին՝ նշելով, որ միավորման նպատակը քաղաքական է, իշխանությունն անում է ամեն ինչ ՔՊ-ական համայնքի ղեկավար ունենալու համար։Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգով երկու անգամ նիստ է հրավիրվել, սակայն իրավազորության բացակայության պատճառով այն չի կայացել, ուստի դա հիմք է համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու համար (համայնքի ղեկավար ընտրելու օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետն անցել է)։Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1659/60/16596052_177:0:1600:1067_1920x0_80_0_0_05a12eb188a7d7fe309531f80a5bc5a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, տիմ ընտրություններ, ավագանի
վաղարշապատ, տիմ ընտրություններ, ավագանի
Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
11:20 10.07.2025 (Թարմացված է: 11:22 10.07.2025) ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները 2 անգամ չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չէր ապահովվել։ Նիստերին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
Նշենք, որ հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց
օրենսդրական փաթեթ Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորվելու վերաբերյալ։ Ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին՝ նշելով, որ միավորման նպատակը քաղաքական է, իշխանությունն անում է ամեն ինչ ՔՊ-ական համայնքի ղեկավար ունենալու համար։
Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օրակարգով երկու անգամ նիստ է հրավիրվել, սակայն իրավազորության բացակայության պատճառով այն չի կայացել, ուստի դա հիմք է համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու համար (համայնքի ղեկավար ընտրելու օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետն անցել է)։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը
մայիսի 15-ին հրաժարական տվեց։Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով
քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։