00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

© Sputnik / Asatur YesayantsԷջմիածին
Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ միավորման հետևում քաղաքական դրդապատճառներ են, անում են ամեն ինչ, որ ՔՊ-ական ղեկավար լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն։ Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հիմնավորմամբ՝ նպատակն առավել արդյունավետ կառավարումն է։ Նրա խոսքով՝ միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար նաև պետբյուջեից ավելի շատ միջոցներ կուղղվեն։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամների կարծիքով՝ օրենսդրական փաթեթի նպատակը քաղաքական է՝ համայնքների միավորմամբ հասնել նրան, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն հաղթի։ Պատգամավոր Արման Ղազարյանը մեղադրեց իշխանություններին համայնքային լսումների և հանրային քննարկումների բացակայության պայմաններում համայնքների խոշորացման գործընթաց սկսելու մեջ։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Վաղարշապատի համայնքապետի հրաժարականից հետո թեպետ ավագանու ՔՊ-ական բավարար թվով անդամներ կան համայնքապետ ընտրելու համար, բայց իշխանությունը գիտակցում է՝ կարող թեկնածու չկա, ուստի որոշել են Խոյի հետ միավորել։
Ըստ նրա՝ եթե մի օր էլ առողջապահության նախարարի հարմար թեկնածու չլինի, իշխանությունը կարող է որոշել, օրինակ, առողջապահության նախարարությունն էլ միավորել ԿԳՄՍՆ-ի հետ, միայն թե ՔՊ-ական նախարար լինի։
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական տվեց։
Գասպարյանի հրաժարականից հետո Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը հունիսի 12–ին տապալվեց։ ՔՊ խմբակցության ավագանու 15 անդամները չէին ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չապահովվեց։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։
Լրահոս
0