https://arm.sputniknews.ru/20250710/qk-i-argravats-nrnakanman-ararkajum-strajqbvol-khaghi-hamar-nakhatesvats-siseri-hatikner-en-91185329.html
ՔԿ-ի առգրաված նռնականման առարկայում սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ են
ՔԿ-ի առգրաված նռնականման առարկայում սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ են
Sputnik Արմենիա
Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T13:51+0400
2025-07-10T13:51+0400
2025-07-10T14:56+0400
նռնակ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
ձերբակալություն
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91175847_0:494:1280:1214_1920x0_80_0_0_7ccd657a01ff66da5e849e7806fffad0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի կողմից խուզարկության ժամանակ առգրաված և որպես ահաբեկչության նախապատրաստման ապացույցներից մեկը ներկայացված նռնականման առարկայում սիսեռի հատիկներ են եղել։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հրապարակել է նռնականման առարկայի լուսանկար՝ հիշեցնելով, որ այն նախատեսված է սթրայքբոլ հայտնի տակտիկական, սպորտային խաղի համար։ՀՅԴ-ից շեշտում են նաև, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։«Առգրավված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91175847_0:374:1280:1334_1920x0_80_0_0_e5907ae6a18fd517f056237066507775.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նռնակ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, քննչական կոմիտե
նռնակ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, քննչական կոմիտե
ՔԿ-ի առգրաված նռնականման առարկայում սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ են
13:51 10.07.2025 (Թարմացված է: 14:56 10.07.2025) Դաշնակցականների տների խուզարկության արդյունքում ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեի կողմից խուզարկության ժամանակ առգրաված և որպես ահաբեկչության նախապատրաստման ապացույցներից մեկը ներկայացված նռնականման առարկայում սիսեռի հատիկներ են եղել։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
հանրային կապերի գրասենյակը հրապարակել է նռնականման առարկայի լուսանկար՝ հիշեցնելով, որ այն նախատեսված է սթրայքբոլ հայտնի տակտիկական, սպորտային խաղի համար։
ՀՅԴ-ից շեշտում են նաև, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։
«Առգրավված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան
խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին`
Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ
Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ
ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։