00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում եմ հրապարակել ձայնագրության ամբողջ համատեքստը. Բագրատ սրբազան

© Photo : StringerԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից անդրադարձել է քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է հանրայնացնել ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններում առկա խոսակցությունների ամբողջական համատեքստը։ Այս մասին ասվում է նամակում, որը նա կալանավայրից փոխանցել է փաստաբանների միջոցով։
Նշենք, որ օրեր առաջ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ հրապարակված ձայնագրություններն առանձնացված են, դրանք այն հատվածներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գործի տեսանկյունից, մնացածը «կենցաղային խոսակցություններ են»։
Կալանավայրից հղած նամակում Բագրատ սրբազանն անդրադարձել է «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությանը և նշել, որ իշխանություն չունեցող անձը չի կարող այլ մարդկանց բանտարկել։
«Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է… Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածը արտասանվել է այլ համատեքստում և վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,– գրված է նամակում։
Նշենք, որ Բարգատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբանն արդեն հայտարարել էր, որ գործի նյութերի արձանագրության մեջ կա խոսակցություն, երբ «Սրբազան պայքարի» մասնակիցներն ասում են` «գնանք, այս գործողությունը իրականացնենք օրինական եղանակով, սակայն ՔԿ–ի ձայնագրության մեջ «օրինական եղանակով» արտահայտությունը հանված է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Լրահոս
0