https://arm.sputniknews.ru/20250710/eph-um-dadarecvel-e-naev-levonid-azgaldjani-anvan-martakan-patrastutjan-akumbi-ashkhatanqy-91187566.html
ԵՊՀ-ում դադարեցվել է նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի աշխատանքը
ԵՊՀ-ում դադարեցվել է նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի աշխատանքը
Sputnik Արմենիա
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։ 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T14:29+0400
2025-07-10T14:29+0400
2025-07-10T14:36+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
ուսանող
կենտրոն
կրճատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91187186_0:251:526:547_1920x0_80_0_0_bc109f111b4502f66011018b9da36022.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատանքների դադարեցումով նաև ուսանողական մի շարք կառույցների գործունեություն է դադարեցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի արդեն նախկին տնօրեն Էդուարդ Գալստյանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբին, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցին, ԵՊՀ գիտարշավական ակումբին և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությանը, որոնք ստեղծվել էին կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում:Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ կենտրոնի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցում են ստացել։ Ըստ ծանուցման՝ նրանց հետ պայմանագրերը լուծարվում են հուլիսի 11-ով։Հավելենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91187186_0:249:526:644_1920x0_80_0_0_42b6d48c3c50af866eef1f48b6aa0e0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի պետական համալսարան (եպհ), ուսանող, կենտրոն, կրճատում
երևանի պետական համալսարան (եպհ), ուսանող, կենտրոն, կրճատում
ԵՊՀ-ում դադարեցվել է նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի աշխատանքը
14:29 10.07.2025 (Թարմացված է: 14:36 10.07.2025) Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատանքների դադարեցումով նաև ուսանողական մի շարք կառույցների գործունեություն է դադարեցվում։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի արդեն նախկին տնօրեն Էդուարդ Գալստյանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբին, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցին, ԵՊՀ գիտարշավական ակումբին և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությանը, որոնք ստեղծվել էին կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում:
«Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում: Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»,- գրում է Գալստյանը։
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ կենտրոնի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցում են ստացել։ Ըստ ծանուցման՝ նրանց հետ պայմանագրերը լուծարվում են հուլիսի 11-ով։
Հավելենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը մի քանի անգամ բերվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի օրակարգ։