00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի պաշտպաններին է փոխանցվել դատավորի որոշումը

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2025
Բաժանորդագրվել
Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են երկու էջից։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը, ըստ որի` Դանիելյանը, առանց որևէ իրավական վերլուծության կամ փաստարկ ներկայացնելու, պարզապես դատական ակտում նշելով ըստ «օբյեկտիվ դիտորդի»՝ գտել է, որ առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Ցանկանում ենք մեջբերել նշյալ դատական ակտից հատված, որը վերաբերում է Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հետ իբրև առնչվելու հիմնավոր կասկածի հերքմանը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարձրացված հարցադրումները շատ ավելի խորն են… ինչին տվյալ դեպքում հիմնավոր կասկածի տեսանկյունից հնարավոր չէ անդրադառնալ...»: Այսինքն` ըստ դատարանի` քանի որ հարցադրումները հիմնավոր կասկածի հերքմանն ուղղված «խորն են», դրա համար ոչ թե արձանագրվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ անփոփոխ է թողնվում դատական ակտը, առանց որևէ բովանդակային իրավական փաստարկ ներկայացնելու»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ ի թիվս այլ փաստարկների, գործում ընդհանրապես առկա չէ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածին վերաբերելի որևէ տվյալ կամ այն, որ մեղադրանքը հերքող Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումներն են վկայակոչվել։ Դատարանը, դրանց ընդհանրապես չանդրադառնալով, չի անդրադարձել նաև այն լայնորեն քննարկված հարցին, որ գլխավոր դատախազի հաղորդումը չէր կարող դիտարկվել հիմնավոր կասկածի շրջանակում, առավել ևս, երբ այդ հաղորդումը չէր էլ կցվել նյութերին:
«Ինքնին իրավական տեսանկյունից արդարադատության բացակայության հստակ ցուցիչ է կամ ծաղր է իրավունքին, որ ակնհայտ բացարկման ենթակա դատավորը, ով մերժում է բացարկի միջնորդությունը, հղում է կատարում իբր «օբյեկտիվ դիտորդի»...Դատավորի կայացված դատական ակտի պատճառաբանությունները, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շարունակի 2025 թվականի հունիսի 18-ից մնալ կալանավորված, բաղկացած են պարզապես երկու էջից, այսինքն` նվազագույն կերպով չեն պահպանվել դատական ակտի պատճառաբանվածության պահանջները»,– նշել են փաստաբանները։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0