00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան սպասում է «ստոպ ցուցակի» վերաբերյալ Երևանի արձագանքին. Զախարովա

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատորին, իսկ դրանից առաջ՝ մի շարք հայտնի ռուսաստանցիների։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը կոնկրետ քայլեր է առաջարկել ՌԴ քաղաքացիների «ստոպ ցուցակի» վերաբերյալ և սպասում է Երևանի արձագանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունիսի 28-ին Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Փաստաթղթերը ստուգելուց հետո սահմանապահները Կլինցևիչին հետ են ուղարկել՝ հայտարարելով, որ նա պետք է վերադառնա Ռուսաստան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իսկ հուլիսի 5-ին կովկասագետ և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանին արգելվել է մուտք գործել Հայաստան, թեև նա վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել է այստեղ։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան քննարկում է «ստոպ ցուցակի» հարցը ոչ միայն փակ դռների ետևում, այլև հրապարակային, իսկ ինքը հաճախ ստիպված է լինում մեկնաբանել այս թեման։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայկական փոխգործակցության դաշնակցային բնույթին», – նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, ավելին, հարցը քննարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին կոնկրետ քայլեր են առաջարկվել։ Սպասում ենք Երևանի արձագանքին»,- ասել է դիվանագետը։
Նշենք, որ ռուսաստանցի փորձագետների, քաղաքական գործիչների կամ մեդիաանձանց համար Հայաստան մուտքի արգելքի բազմաթիվ դեպքեր կան։ Երկիր մուտք գործելու արգելքը գործում է մասնավորապես քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, Պետդումայի նախկին պատգամավոր և ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչի, ինչպես նաև կովկասագետ և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի նկատմամբ։
Լրահոս
0