https://arm.sputniknews.ru/20250708/sejran-ohanjann-ajs-pahin-harcaqnnvum-e-qnnchakan-kvomiteum-pastinfvo-91102054.html
Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում. «Փաստինֆո»
Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում. «Փաստինֆո»
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ Սեյրան Օհանյանին այսօր մեղադրանք կներկայացվի, քանի որ երեկ ՔՊ-ն տվել էր իր համաձայնությունը։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T17:37+0400
2025-07-08T17:37+0400
2025-07-08T17:43+0400
սեյրան օհանյան
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
նախարար
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88998551_42:0:1599:876_1920x0_80_0_0_5b3b28e68c0d1ba00b20e353633de020.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։Նշվում է, որ Օհանյանը հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7–ին բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրը։Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88998551_237:0:1405:876_1920x0_80_0_0_94c198cb1e1e7e515cca064f25f6ef61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, նախարար, աժ (ազգային ժողով)
սեյրան օհանյան, հհ քննչական կոմիտե, հարցաքննություն, նախարար, աժ (ազգային ժողով)
Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է քննչական կոմիտեում. «Փաստինֆո»
17:37 08.07.2025 (Թարմացված է: 17:43 08.07.2025) Ենթադրվում է, որ Սեյրան Օհանյանին այսօր մեղադրանք կներկայացվի, քանի որ երեկ ՔՊ-ն տվել էր իր համաձայնությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այս մասին գրում է «
Փաստինֆոն»։
Նշվում է, որ Օհանյանը հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։
«Ենթադրվում է, որ նրան այսօր մեղադրանք կներկայացվի, քանզի երեկ ՔՊ-ն տվել էր իր համաձայնությունը»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք`
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 7–ին բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրը։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։