https://arm.sputniknews.ru/20250707/sjuniqum-2021in-pashinjani-ajcy-khapanelu-pvordz-arats-andzanc-gvortsn-ugharkvel-e-datakhazin-91040230.html
Սյունիքում 2021–ին Փաշինյանի այցը խափանելու փորձ արած անձանց գործն ուղարկվել է դատախազին
Սյունիքում 2021–ին Փաշինյանի այցը խափանելու փորձ արած անձանց գործն ուղարկվել է դատախազին
Sputnik Արմենիա
Անկարգությունների մասնակիցներից մի քանիսի դեմ խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T12:12+0400
2025-07-07T12:12+0400
2025-07-07T13:22+0400
սյունիք
դատախազ
նիկոլ փաշինյան
այցելություն
վարչապետ
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42986615_0:0:1024:577_1920x0_80_0_0_4044bbfaf3986521250070eb165d0bad.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը` Ա.Գ.-ն, նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, պլանավորել է խուլիգանական գործողություններ:Ա.Գ.-ն ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով ապահովվել է տեղի ունեցող իրադարձությունների ուղիղ հեռարձակումը:Ի՞նչ հիմքով է գործ հարուցվել Միքայել սրբազանի նկատմամբ. դատախազության պարզաբանումըԱ.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, հնչել են հայհոյանքներ, հավաքվածները չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ:Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:Բացի այդ, Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ, հավաքվածները ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:Դատախազությունն ապացուցեց` նման փող չունեմ․ Քոչարյանը՝ 4 մլրդ դոլարի մեղադրանքի մասինԱրդյունքում Ա.Գ.-ն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/07/42986615_0:0:1024:768_1920x0_80_0_0_0ed57fc833e4b01980ce344cced451e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սյունիք, դատախազ, նիկոլ փաշինյան, այցելություն, վարչապետ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ
սյունիք, դատախազ, նիկոլ փաշինյան, այցելություն, վարչապետ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ
Սյունիքում 2021–ին Փաշինյանի այցը խափանելու փորձ արած անձանց գործն ուղարկվել է դատախազին
12:12 07.07.2025 (Թարմացված է: 13:22 07.07.2025) Անկարգությունների մասնակիցներից մի քանիսի դեմ խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը` Ա.Գ.-ն, նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, պլանավորել է խուլիգանական գործողություններ:
Ա.Գ.-ն ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով ապահովվել է տեղի ունեցող իրադարձությունների ուղիղ հեռարձակումը:
Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, հնչել են հայհոյանքներ, հավաքվածները չեն ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ:
Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:
Բացի այդ, Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ, հավաքվածները ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:
Արդյունքում Ա.Գ.-ն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:
Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):
Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: