https://arm.sputniknews.ru/20250519/datakhazutjunn-apacucec-nman-pvogh-chunem-qvocharjany-4-mlrd-dvolari-meghadranqi-masin-89090868.html
Դատախազությունն ապացուցեց` նման փող չունեմ․ Քոչարյանը՝ 4 մլրդ դոլարի մեղադրանքի մասին
Դատախազությունն ապացուցեց` նման փող չունեմ․ Քոչարյանը՝ 4 մլրդ դոլարի մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին նախագահը հայտարարեց, որ ժամանակին կարող էր իշխանության հետ համաձայնության գնալ, բայց նախընտրել է պահպանել սկզբունքներն ու պայքարել։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T13:11+0400
2025-05-19T13:11+0400
2025-05-19T13:55+0400
ռոբերտ քոչարյան
գույք
անշարժ գույք
ունեցվածք
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084802_0:0:945:532_1920x0_80_0_0_3c92a61fed37088b74a0b3ce10182043.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Իր վերջին տեղեկանքի մեջ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն է հերքել 4 մլրդ դոլարի կարողության մասին լուրերը, որոնք երկար տարիներ շրջանառում են ընդդիմախոսները, մասնավորապես ՀՀ վարչապետը և նրա կողմնակիցները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով՝ 2009-2010 թթ. քարոզչությունը փորձել է մարդկանց ներշնչել այդ գումարի արժանահավատության մասին, և այդ արշավը սկսել է «Հայկական ժամանակ» օրաթերթը (պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին–խմբ.)։Ըստ Քոչարյանի` ԱԺ–ում ՀՀ գլխավոր դատախազի ելույթից պարզ դարձավ, որ ինքը հինգ բանկ չունի, իրեն չի պատկանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոչ մի կապ չունի «Սպայկա» ընկերության հետ։5 տարի փորձում են ինձ համար խնդիրներ հորինել. Սիրուշոն՝ դատախազություն հրավիրելու մասինՆախկին նախագահը նաև հայտարարեց, որ իր ունեցվածքի մեծ մասը ձեռք է բերել պաշտոնը թողնելուց հետո: Ինչ վերաբերում է գործող իշխանությունների կողմից իր հասցեին մեղադրանքներին` Քոչարյանը դրանք մերկապարանոց ու անհիմն որակեց։ Քոչարյանի համար արտառոց չէ, որ իր ընտանիքը կարող էր հաջողության հասնել բիզնեսում։Ըստ Քոչարյանի` իշխանություններն իրականում կոռուպցիայի դեմ չեն պայքարում, նրանք պայքարում են այդ կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու համար։ Նա նշեց, որ եթե ցանկանար, հեշտությամբ կարող էր պայմանավորվել իշխանության հետ, ինչպես արել են ոմանք, բայց որոշել է պայքարել՝ հասկանալով, որ կարող է պատասխան հարվածներ ստանալ։ՀՀ 2–րդ նախագահը համոզված է, որ խորհրդարանում քաղաքական մարտերը, այդ թվում՝ իր և ընտանիքի վրա հարձակումները, տեղավորվում են նախընտրական ենթատեքստում. նոր ընտրություններին մնացել է մեկ տարի, և պայքարը կոշտ է լինելու: Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները հասկանում են, թե ինչ են արել և գիտակցում են, որ շուտով ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արածի համար։Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084802_160:0:869:532_1920x0_80_0_0_b94832bd9b7173187866cad357b71cca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, գույք, անշարժ գույք, ունեցվածք, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, մեղադրանք
ռոբերտ քոչարյան, գույք, անշարժ գույք, ունեցվածք, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, մեղադրանք
Դատախազությունն ապացուցեց` նման փող չունեմ․ Քոչարյանը՝ 4 մլրդ դոլարի մեղադրանքի մասին
13:11 19.05.2025 (Թարմացված է: 13:55 19.05.2025) ՀՀ նախկին նախագահը հայտարարեց, որ ժամանակին կարող էր իշխանության հետ համաձայնության գնալ, բայց նախընտրել է պահպանել սկզբունքներն ու պայքարել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Իր վերջին տեղեկանքի մեջ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն է հերքել 4 մլրդ դոլարի կարողության մասին լուրերը, որոնք երկար տարիներ շրջանառում են ընդդիմախոսները, մասնավորապես ՀՀ վարչապետը և նրա կողմնակիցները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ։ Այն գույքերը, որ 2010 թվականից հրապարակում էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, դրանցից ոչինչ դատախազության հայտի մեջ չկա։Կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ 2009-2010 թթ. քարոզչությունը փորձել է մարդկանց ներշնչել այդ գումարի արժանահավատության մասին, և այդ արշավը սկսել է «Հայկական ժամանակ» օրաթերթը (պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին–խմբ.)։
Ըստ Քոչարյանի` ԱԺ–ում ՀՀ գլխավոր դատախազի ելույթից պարզ դարձավ, որ ինքը հինգ բանկ չունի, իրեն չի պատկանում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, ոչ մի կապ չունի «Սպայկա» ընկերության հետ։
Նախկին նախագահը նաև հայտարարեց, որ իր ունեցվածքի մեծ մասը ձեռք է բերել պաշտոնը թողնելուց հետո: Ինչ վերաբերում է գործող իշխանությունների կողմից իր հասցեին մեղադրանքներին` Քոչարյանը դրանք մերկապարանոց ու անհիմն որակեց։ Քոչարյանի համար արտառոց չէ, որ իր ընտանիքը կարող էր հաջողության հասնել բիզնեսում։
«Ինչո՞ւ իմ երեխաները չպետք է հաջող բիզնես վարեն և գումար վաստակեն։ Լուրջ, կիրթ մարդիկ են, կարողանում են պահել իրենց խոսքը, չեն «քցում»։ Ես ինքս նախագահությունից հետո աշխատել եմ լուրջ ընկերությունում` եղել եմ «Սիստեմայի» տնօրենների խորհրդում, հսկայական գումարներ եմ վաստակել, և այդ ամենը փաստագրված է»,– ընդգծեց նա։
Ըստ Քոչարյանի` իշխանություններն իրականում կոռուպցիայի դեմ չեն պայքարում, նրանք պայքարում են այդ կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու համար։ Նա նշեց, որ եթե ցանկանար, հեշտությամբ կարող էր պայմանավորվել իշխանության հետ, ինչպես արել են ոմանք, բայց որոշել է պայքարել՝ հասկանալով, որ կարող է պատասխան հարվածներ ստանալ։
ՀՀ 2–րդ նախագահը համոզված է, որ խորհրդարանում քաղաքական մարտերը, այդ թվում՝ իր և ընտանիքի վրա հարձակումները, տեղավորվում են նախընտրական ենթատեքստում. նոր ընտրություններին մնացել է մեկ տարի, և պայքարը կոշտ է լինելու: Քոչարյանի խոսքով՝ իշխանությունները հասկանում են, թե ինչ են արել և գիտակցում են, որ շուտով ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արածի համար։
Հիշեցնենք`
ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։