https://arm.sputniknews.ru/20250707/rdi-ev-adrbejani-mijev-khndirnery-petq-e-lutsven-karucvoghakan-dzevvov-peskvov-91047418.html
ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով
ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով
Sputnik Արմենիա
Հունիսի 30-ին Ադրբեջանի ուժայիններն իրականացրին «գործողություն», որի արդյունքում ձերբակալվեցին Sputnik Ադրբեջանի 7 աշխատակիցներ։ 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T15:24+0400
2025-07-07T15:24+0400
2025-07-07T15:24+0400
դմիտրի պեսկով
ադրբեջան
ռուսաստան
ձերբակալություն
լրագրող
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_0:0:3154:1774_1920x0_80_0_0_cbf4db7cc7df1bd3ad5ec48896c7e94a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90340066_200:0:2931:2048_1920x0_80_0_0_d17f061f861274088f2d7fe85124aea3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ադրբեջան, ռուսաստան, ձերբակալություն, լրագրող, sputnik
դմիտրի պեսկով, ադրբեջան, ռուսաստան, ձերբակալություն, լրագրող, sputnik
ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով
Հունիսի 30-ին Ադրբեջանի ուժայիններն իրականացրին «գործողություն», որի արդյունքում ձերբակալվեցին Sputnik Ադրբեջանի 7 աշխատակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առաջացող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Առաջացող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական եղանակով, այնպես, որ համապատասխանի մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց
«հատուկ գործողություն»։Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար
Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով
կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և
նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ:
Հուլիսի 3–ին հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ
ազատ են արձակել։