https://arm.sputniknews.ru/20250703/sputnik-adrbejani-dzerbakalvats-ashkhatakicnerin-azat-en-ardzakel-90924863.html
Sputnik Ադրբեջանի ձերբակալված աշխատակիցներին ազատ են արձակել
Sputnik Ադրբեջանի ձերբակալված աշխատակիցներին ազատ են արձակել
Sputnik Արմենիա
Կալանքի տակ են մնում գործակալության ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։ 03.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-03T19:22+0400
2025-07-03T19:22+0400
2025-07-03T19:24+0400
ձերբակալություն
ադրբեջան
sputnik
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90809697_5:0:1276:715_1920x0_80_0_0_445f96d75c9dad882012422a21ee185c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, հայտնում է Sputnik գործակալությունը։Կալանքի տակ են մնում գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Դատարանը նրանց կալանավորել է չորս ամիս ժամկետով։Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30-ին հայտարարել է Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին: Ավելի ուշ Sputnik գործակալությունը հայտնել է, որ Բաքվում ուժայիններն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, ապա կալանավորել 4 ամսով։ Aշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե նրանք իբր «ԱԴԾ գործակալներ են»:Հունիսի 30-ին ՌԻԱ Նովոստին հայտնել է նաև Ruptly-ի աշխատակցուհու՝ խմբագրի ձերբակալության մասին, որը մասնավոր այցով գտնվում էր Ադրբեջանում:Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին։ Sputnik-ի խմբագրությունից հայտնել են, որ Ադրբեջանում աշխատանքի ոչ մի պաշտոնական արգելք չի եղել, հնարավոր տարաձայնությունների կարգավորման թեմայով այդ ընթացքում երկու երկրների ԱԳՆ աշխատանքային խմբերի կառուցողական երկխոսություն է ընթացել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90809697_164:0:1117:715_1920x0_80_0_0_1e8bc66fea7af1806c995bc850742230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, ադրբեջան, sputnik
ձերբակալություն, ադրբեջան, sputnik
Sputnik Ադրբեջանի ձերբակալված աշխատակիցներին ազատ են արձակել
19:22 03.07.2025 (Թարմացված է: 19:24 03.07.2025) Կալանքի տակ են մնում գործակալության ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Sputnik Ադրբեջանի խմբագրության ձերբակալված 5 աշխատակիցներին, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիություն, չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, հայտնում է Sputnik գործակալությունը։
Կալանքի տակ են մնում գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: Դատարանը նրանց կալանավորել է չորս ամիս ժամկետով։
Ադրբեջանի ՆԳՆ-ն հունիսի 30-ին հայտարարել է Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում
«հատուկ գործողություն» իրականացնելու մասին:
Ավելի ուշ Sputnik գործակալությունը հայտնել է, որ Բաքվում ուժայիններն անհեթեթ մեղադրանքներով
ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, ապա
կալանավորել 4 ամսով։ Aշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե նրանք իբր «ԱԴԾ գործակալներ են»:
Հունիսի 30-ին ՌԻԱ Նովոստին հայտնել է նաև
Ruptly-ի աշխատակցուհու՝ խմբագրի ձերբակալության մասին, որը մասնավոր այցով գտնվում էր Ադրբեջանում:
Փետրվարին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր հանրապետությունում Sputnik գործակալության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին։ Sputnik-ի խմբագրությունից հայտնել են, որ Ադրբեջանում աշխատանքի ոչ մի պաշտոնական արգելք չի եղել, հնարավոր տարաձայնությունների կարգավորման թեմայով այդ ընթացքում երկու երկրների ԱԳՆ աշխատանքային խմբերի կառուցողական երկխոսություն է ընթացել։