00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ վերագրում եք իրականության հետ կապ չունեցող բաներ. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը գլխավոր դատախազին խնդրեց պատասխանել այն հարցին, թե մինչև այսօր պետական և համայնքային սեփականության հողերի վրա կառուցված ինքնակամ շինություններից քանի՞սն են պետական ճանաչվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Ներդրումային ծրագրով նախատեսվում էր, որ պետք է լինի քանդման և դրան համապատասխան նոր կառուցապատման աշխատանքներ։ Ինչու՞ դա չի արվել` այլ հարց է։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն մեղսագրվող արարքին։
«Նույն տրամաբանությամբ կարող էիք մեղադրանք ներկայացնել թե՛ այսօրվա, թե նախկին բոլոր կառավարություններին, որոնք որոշումներով հաստատում են ներդրումային ծրագրեր, տալիս են արտոնություններ, բայց տարբեր պատճառներով այդ ներդրումային ծրագրերը չեն իրականացվում»,- նշեց Մինասյանը։
Շեշտեց՝ իրավական տեսակետից դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով։
Մինասյանը հիշեցրեց՝ նախարար է նշանակվել 2016թ․ սեպտեմբերի 27-ին։ Առաջին ամսվա հիմնական անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը, այդ թվում՝ բոլոր հատուկ պահպանվող տարածքների մասով։

«ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են շուրջ 310 հազար հա։ Առաջին կարևոր խնդիրը եղել է այն, որ բացառվի անօրինական կերպով հողերի օգտագործումը, հողերի օգտագործման դիմաց պետք է վճարվի, և օգտագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին»,- նշեց Մինասյանը՝ ընդգծելով, որ այս շրջանակում ուսումնասիրվել են նաև այդ ուղղությամբ նախկինում կատարված գործողությունները։

Ըստ նրա՝ «Սևան ազգային պարկ»-ում խնդիր է դրվել, որ լինի համակարգային լուծում։ Այդ նպատակով 2017թ․ կառավարությունը հաստատել է «Սևան ազգային պարկի» զարգացման ծրագիրը, որտեղ նաև այս բոլոր խնդիրներին համակարգային լուծում պետք է տրվեր։ Գործող կառավարությունը 2022թ․ հունվարի 1-ից դադարեցրել է այս հայեցակարգի գործողությունը՝ ոչ մի գործողություն չձեռնարկելով, և համակարգային խնդիրները շարունակում են խորանալ։ Մինասյանի խոսքով՝ հատուկ պահպանվող տարածքներում կան շուրջ 4800 ապօրինի շինություններ, որոնք կառուցված են եղել՝ սկսած խորհրդային ժամանակներից։ Շեշտում է՝ այս շարքում կան տարածքներ, որոնք այսօր տնօրինվում են պետական մակարդակով։
«Դրանք օգտագործվում են, և դրանց դիմաց պատշաճ վճարում չի կատարվում ,և բնապահպանական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Հողատարածքի մրցութային կարգով կառուցապատման իրավունքով կամ վարձակալության տալու միակ լիազորությունը պատկանում է միջգերատեսչական հանձնաժողովին, որը կազմված է բոլոր շահագրգիռ կառույցներից, և որը ստանում է տեղեկատվությունն ազգային պարկից, ներկայացնում է կառավարության բնապահպանական կոմիտե և իրականացնում է մրցույթը։ Որևէ իրավան նորմ տիկին դատախազն այստեղ չի կարող վկայակոչել, որ խախտվել է։ Այն բոլոր պնդումները, որ մրցույթը եղել է ձևական, իրականությանը չի համապատասխանում։ Այն իրականացվել է գործող կարգավորումներով։ Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել»,- նշեց Մինասյանը։
Դա շնորհակալություն չէր, չոռ էր. Մինասյանը մի դրվագ պատմեց 2018 –ին իր հարցաքննությունից
Հավելեց՝ բնապահպանության նախարարն ու աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն` պարզելու մարդկանց փոխկապակցվածությունը։ Հետևաբար ինքն էլ չէր կարող պարզել՝ տարածքը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցվածություն ունի՞, թե՞ չունի։ Անդրադառնալով դատախազի խոսքերին, թե հարցաքննության ժամանակ ինքը խոստվանել է, թե հաստատապես գիտեր՝ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից, սուտ է։
«Ես դա ոչ միայն չգիտեի, այլև ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է Սեյրան Օհանյանի կողմից, ինքը` Սեյրան Օհանյանը ևս չի հերքել»,-ասաց Մինասյանը։
Անդրադառնալով դատախազի պնդմանը, թե մրցութային փաթեթում բացակայում է շրջակա միջավայրի փորձաքննությունը, Մինասյանը նշեց՝ չկա նման պահանջ։ Պահանջն այն դեպքում է, երբ պետք է իրականացվի կառուցապատում։
Ըստ Մինասյանի` իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, թե բնության հատուկ պահպանվող տարածքներում արգելվում է կառուցապատումը։ Օրենքով և կառավարության որոշմամբ այդ տարածքներում, որոնք նախատեսված են ռեկրեացիոն, տնտեսական գոտու համար, կարող են իրականացվել կառուցապատում։
«Ինձ ասում են՝ ինչու՞ չեք նշել, որ ապօրինի շինություն կա․ եթե նշեի, նախ նշանակում էր, որ ես ճանաչում եմ այդ շինությունը։ Երկրորդ՝ ես սահմանափակում եմ ապագա մրցույթի մասնակիցներին։ Այդ մրցույթի նպատակն այն էր, որ արդեն ներդրումային ծրագրին համապատասխան պետք է գնար շինթույլտվության ստացման գործընթաց, այդ շինթույլտվության շրջանակներում նաև քանդման գործընթաց և համապատասխանեցում»,- ասաց Մինասյանը։
Շեշտեց՝ մինչ այդ հողն օգտագործվում էր առանց օրինական վճարում կատարելու, մինչդեռ մրցույթի հիման վրա ձևավորվել է գին, այն վճարվել է բյուջե, պահպանվել են բնապահպանական կանոնները, որոնց շնորհիվ տարածքի օգտագործման հետևանքով առաջացող կոյուղաջրերը, վնասակար հետևանքները չեն կարող Սևանա լճի վրա ազդեցություն ունենալ։
«Դա եմ արել ես, չանեի՞։ Ինձ համար վիրավորական է ոչ թե այս մեղադրանքը, որն իրավական տեսակետից ապագա չունի, այլ որ այս ամբիոնն օգտագործվում է իմ անունը վարկաբեկելու համար։ Ես իմ քաղաքականության հիմքում դրել եմ օրինական նախարար լինելու սկզբունքը։ Իմ կադրային քաղաքականության մեջ եղել է 3 հիմնական սկզբունք՝ հայրենասիրություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, շարժվել եմ այդ սկզբունքներով։ Եթե մի տեղ թերացում է եղել, դա չի նշանակում, թե չարամիտ վարքագծի հետևանքով պատճառել եմ ինչ-որ վնասներ։ Թույլ չեմ տա, որ օրենքների, իրավական ակտերի չիմացությամբ համապատասխան լիազորություն ունեցող մարդիկ իրենց չիմացությունը դարձնեն օրենքի նորմ և ինձ վերագրեն բաներ, որ իրականության հետ կապ չունեն»,- հայտարարեց Մինասյանը։
Նա վերջում հակընդդեմ հարց տվեց գլխավոր դատախազին՝ շեշտելով, որ ինքնակամ շինությունների մասով բացառիկ լիազորություն ունի դատախազը։ Արծվիկ Մինասյանը խնդրեց պատասխանել այն հարցին, թե մինչև այսօր պետական և համայնքային սեփականության հողերի վրա կառուցված ինքնակամ շինություններից քանի՞սն են պետական ճանաչվել։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Լրահոս
0