00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՔԿ-ն կրկին վստահեցնում է՝ Բագրատ սրբազանին վերագրվող ձայնագրությունները կեղծ չեն

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն կեղծել է արքեպիսկոպոսի՝ կողմնակիցների հետ խոսակցությունների ձայնագրությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, ապացուցողական զանգվածը, ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը` անդրադառնալով Բագրատ սրբազանի փաստաբանի կողմից հնչեցված դիտարկումներին։
Այսօր` ավելի վաղ, Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ իրավապահ համակարգը սկզբում սարքում է սուտ, այնուհետև սեփական սուտը ուռճացնում է, որից հետո հղում է անում սեփական ուռճացված ստին։ Նա ընդգծել էր, որ Քննչական կոմիտեն կեղծել է արքեպիսկոպոսի՝ կողմնակիցների հետ խոսակցությունների ձայնագրությունը: Փաստաբանը հայտարարել էր, որ կան բազմաթիվ նյութեր, որոնք հերքում են հետաքննության փաստարկները։
«Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված դատավարական կարգով, իսկ սոցիալական ցանցերում դրանց ապացուցողական նշանակության նսեմացման մասին հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել քրեական վարույթով այդ ապացույցների նշանակության վրա»,–գրել է Ավդալյանը։
Հիշեցնենք` Հովհաննես Խուդոյանը նաև հայտնել էր, որ իր պաշտպանյալի հետ որոշել են վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Նա շեշտել էր, որ առաջիկայում դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0