https://arm.sputniknews.ru/20250707/40-zham-ghekin-arcakhci-patanin-kstana-taq-sirt-mijazgajin-mrcanaky-91062822.html
40 ժամ ղեկին. արցախցի պատանին կստանա «Տաք սիրտ» միջազգային մրցանակը
40 ժամ ղեկին. արցախցի պատանին կստանա «Տաք սիրտ» միջազգային մրցանակը
Sputnik Արմենիա
Համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին... 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T19:50+0400
2025-07-07T19:50+0400
2025-07-08T16:08+0400
արցախ
բռնի տեղահանված
պատանի
ավտոմեքենա
ընտանիք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արմեն նազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91062392_0:29:778:467_1920x0_80_0_0_cc8380a18e135cecb52accb606142c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախցի տղային՝ 15-ամյա Արեն Նազարյանին, որը 40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ (այն ժամանակ նա 13 տարեկան էր), Երևանում կպարգևատրեն համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով:Պատանին 2025 թվականին մրցանակի հինգ միջազգային դափնեկիրներից մեկն է դարձել Եգիպտոսից, Բելառուսից, Աբխազիայից, Մերձդնեստրից այլ խիզախների հետ միասին։Նազարյան ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերին, ադրբեջանական զինուժի գործողություններից հետո, ավելի քան 100 հազար արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Նազարյանները երկու մեքենա են վերցրել, մեկը պետք է վարեր Արենի հայրը, երկրորդը՝ վարձված վարորդը։Սակայն վերջինս հետո հրաժարվել է, և ընտանիքը փաստի առաջ է կանգնել։ Արենն ինքն է ծնողներին առաջարկել նստել ղեկին, դրանից առաջ՝ 2020 թվականին, նրան մեքենա վարել սովորեցրել էր հայրը։ Այլ ելք չկար։ Եթե չլիներ տղայի քաջությունը, տատիկն ու պապիկը չէին կարողանա դուրս գալ Արցախից։ Տղան ավելի քան 40 ժամ է անցկացրել ղեկին՝ մեքենաների կիլոմետրանոց շարքերի մեջ, և արդյունքում հարազատներին հասցրել է Հայաստան։«Տաք սիրտ» նախաձեռնությունն իրականացվում է 2020 թվականից՝ միջազգային մասնակցությամբ։ Հայաստանից այս մրցանակն առաջին անգամ ստացել են Էդմոն Քոչարյանը, Էդիկ Ղարաքեշիշյանը և Տիգրան Մարկոսյանը։ 2019-ի մարտին տղաները կարողացել էին փրկել վթարի ենթարկված մարդկանց կյանքը: 2021 թվականին դափնեկիր է դարձել Արգինա գյուղի բնակիչ 10-ամյա Արմեն Պետրոսյանը, որը փրկել էր ընկերոջ կյանքը։Նախաձեռնության մասինՀամառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու պատրաստակամության համար:«Տաք սիրտ» կրծքանշանով և խորհրդանիշով կարող են պարգևատրվել մինչև 23 տարեկան երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև մանկական և երիտասարդական կազմակերպություններն ու միավորումները: Մասնավորապես, նրանց սխրանքները պետք է կապված լինեն արտակարգ իրավիճակների հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարման, սոցիալապես նշանակալի նախագծերի և նախաձեռնությունների հաջող իրականացման հետ, այդ թվում՝ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելը:Նախաձեռնության նպատակն է բացահայտել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում և արտերկրում հերոսական և համարձակ գործողությունների, օգնության և աջակցության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ հոգատարության դեպքերը, կյանքի դժվար իրավիճակները արիաբար հաղթահարելու դեպքերը, մարդկանց անշահախնդիր օգնության հասնելու ունակությունն ու պատրաստակամությունը, սոցիալական նշանակալի նախաձեռնությունների և նախագծերի հաջող իրականացումը: Նախաձեռնության հիմնադիրը սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամն է։55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորումԱյն անցկացվում է ՌԴ կրթության նախարարության, գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ԱՊՀ գործերի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո), Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների աջակցությամբ։
https://arm.sputniknews.ru/20240114/votqery-chein-hasnum-pedalin-bajc-varum-ein-arcakhci-patanineri-dzhvar-tshanaparhy-depi-hh-71135935.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91062392_88:0:711:467_1920x0_80_0_0_8fbb354773fdc1d767609840652a0169.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, պատանի, ավտոմեքենա, ընտանիք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արմեն նազարյան
արցախ, բռնի տեղահանված, պատանի, ավտոմեքենա, ընտանիք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արմեն նազարյան
40 ժամ ղեկին. արցախցի պատանին կստանա «Տաք սիրտ» միջազգային մրցանակը
19:50 07.07.2025 (Թարմացված է: 16:08 08.07.2025) Համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու պատրաստակամության համար:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախցի տղային՝ 15-ամյա Արեն Նազարյանին, որը
40 ժամ ղեկին է անցկացրել բռնի տեղահանության ժամանակ (այն ժամանակ նա 13 տարեկան էր), Երևանում կպարգևատրեն համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով:
Պատանին 2025 թվականին մրցանակի հինգ միջազգային դափնեկիրներից մեկն է դարձել Եգիպտոսից, Բելառուսից, Աբխազիայից, Մերձդնեստրից այլ խիզախների հետ միասին։
Նազարյան ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերին, ադրբեջանական զինուժի գործողություններից հետո, ավելի քան 100 հազար արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Նազարյանները երկու մեքենա են վերցրել, մեկը պետք է վարեր Արենի հայրը, երկրորդը՝ վարձված վարորդը։
Սակայն վերջինս հետո հրաժարվել է, և ընտանիքը փաստի առաջ է կանգնել։ Արենն ինքն է ծնողներին առաջարկել նստել ղեկին, դրանից առաջ՝ 2020 թվականին, նրան մեքենա վարել սովորեցրել էր հայրը։ Այլ ելք չկար։ Եթե չլիներ տղայի քաջությունը, տատիկն ու պապիկը չէին կարողանա դուրս գալ Արցախից։ Տղան ավելի քան 40 ժամ է անցկացրել ղեկին՝ մեքենաների կիլոմետրանոց շարքերի մեջ, և արդյունքում հարազատներին հասցրել է Հայաստան։
«Տաք սիրտ» նախաձեռնությունն իրականացվում է 2020 թվականից՝ միջազգային մասնակցությամբ։ Հայաստանից այս մրցանակն առաջին անգամ ստացել են Էդմոն Քոչարյանը, Էդիկ Ղարաքեշիշյանը և Տիգրան Մարկոսյանը։ 2019-ի մարտին տղաները կարողացել էին փրկել վթարի ենթարկված մարդկանց կյանքը: 2021 թվականին դափնեկիր է դարձել Արգինա գյուղի բնակիչ 10-ամյա Արմեն Պետրոսյանը, որը փրկել էր ընկերոջ կյանքը։
Համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության մրցանակը՝ միջազգային մասնակցությամբ, շնորհվում է անշահախնդիր օգնության հասնելու և կյանքի դժվարին իրավիճակները հաղթահարելու պատրաստակամության համար:
«Տաք սիրտ» կրծքանշանով և խորհրդանիշով կարող են պարգևատրվել մինչև 23 տարեկան երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև մանկական և երիտասարդական կազմակերպություններն ու միավորումները: Մասնավորապես, նրանց սխրանքները պետք է կապված լինեն արտակարգ իրավիճակների հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակների հաղթահարման, սոցիալապես նշանակալի նախագծերի և նախաձեռնությունների հաջող իրականացման հետ, այդ թվում՝ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելը:
Նախաձեռնության նպատակն է բացահայտել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում և արտերկրում հերոսական և համարձակ գործողությունների, օգնության և աջակցության կարիք ունեցող մարդկանց նկատմամբ հոգատարության դեպքերը, կյանքի դժվար իրավիճակները արիաբար հաղթահարելու դեպքերը, մարդկանց անշահախնդիր օգնության հասնելու ունակությունն ու պատրաստակամությունը, սոցիալական նշանակալի նախաձեռնությունների և նախագծերի հաջող իրականացումը: Նախաձեռնության հիմնադիրը սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամն է։
Այն անցկացվում է ՌԴ կրթության նախարարության, գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի, ԱՊՀ գործերի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության (Ռոսսոտրուդնիչեստվո), Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատարի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների աջակցությամբ։