https://arm.sputniknews.ru/20250706/ashkharhum-pahanjvats-e-miavvorvogh-orakargy-putiny-briks-i-arajnahertutjunneri-masin-91031120.html
Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին
Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը ԲՐԻԿՍ երկրների գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառուցողական փոխգործակցության համար։ 06.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-06T20:02+0400
2025-07-06T20:02+0400
2025-07-06T20:02+0400
վլադիմիր պուտին
բրիկս
տեսակոնֆերանս
միասնական արժույթ
ռուսաստան
ռուբլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82268655_0:0:1600:901_1920x0_80_0_0_a853f3f91c20a4cecbacac04e0456e86.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Միավորող օրակարգը, որը կիսում են ԲՐԻԿՍ երկրները, պահանջված է ներկա համաշխարհային իրավիճակում։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովի լիագումար նիստում, որին նա մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով։ՌԴ նախագահը հայտարարել է, որ ազգային արժույթների կիրառումը ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրում անշեղորեն աճում է:«2024 թվականին մեր ազգային արժույթի ռուբլու և բարեկամ երկրների արժույթների մասնաբաժինը ԲՐԻԿՍ-ի այլ պետությունների հետ Ռուսաստանի հաշվարկներում կազմել է 90%»,-ասել է նա։Գլոբալ տնտեսությունը վերափոխվում է, 40%–ն արդեն ԲՐԻԿՍ- ին է բաժին ընկնում. ՊուտինԴրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։Նա արդիական է համարում ԲՐԻԿՍ-ի մեխանիզմների միջոցով կապիտալի փոխադարձ ներդրումների ծավալների բազմակի ավելացման հարցը։Պուտինը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի նոր ներդրումային հարթակ ձևավորել:«Խոսքը մեր երկրների և գլոբալ հարավի ու արևելքի երկրների տնտեսություններին աջակցելու և միջոցներ ներգրավելու համաձայնեցված գործիքների համատեղ մշակման մասին է»,-պարզաբանել է նա:ՌԴ–ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում. ԼավրովԱյնուհետև Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ-ում առաջ են ընթանում հացահատիկային բորսայի, մշտական լոգիստիկ հարթակի ստեղծման գործընթացները։Ամփոփելով` ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԲՐԻԿՍ միավորման երկրների գործընկերներին կառուցողական փոխգործակցության համար:ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովն ընթանում է Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը: Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:ՀՀ–ն հետաքրքրված է ԲՐԻԿՍ–ում դիտորդի կարգավիճակ ունենալով. Միրզոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82268655_22:0:1443:1066_1920x0_80_0_0_af7fcd606ab7fabdf918c460302bad08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, բրիկս, տեսակոնֆերանս, միասնական արժույթ, ռուսաստան, ռուբլի
վլադիմիր պուտին, բրիկս, տեսակոնֆերանս, միասնական արժույթ, ռուսաստան, ռուբլի
Աշխարհում պահանջված է միավորող օրակարգը. Պուտինը` ԲՐԻԿՍ-ի առաջնահերթությունների մասին
ՌԴ նախագահը ԲՐԻԿՍ երկրների գործընկերներին շնորհակալություն է հայտնել կառուցողական փոխգործակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Միավորող օրակարգը, որը կիսում են ԲՐԻԿՍ երկրները, պահանջված է ներկա համաշխարհային իրավիճակում։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովի լիագումար նիստում, որին նա մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով։
«ԲՐԻԿՍ-ի պետությունները ներկայացնում են զարգացման տարբեր մոդելներ, կրոններ, ինքնատիպ քաղաքակրթություններ և մշակույթներ, ընդ որում` բոլորը հանդես են գալիս հավասարության և բարիդրացիության, ավանդական արժեքների գերակայության օգտին, ձգտում են ծանրակշիռ ներդրում ունենալ գլոբալ կայունության և անվտանգության ապահովման գործում... Հենց այդպիսի կառուցողական մոտեցումներն ու նման միավորող օրակարգն են պահանջված ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ ազգային արժույթների կիրառումը ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրում անշեղորեն աճում է:
«2024 թվականին մեր ազգային արժույթի ռուբլու և բարեկամ երկրների արժույթների մասնաբաժինը ԲՐԻԿՍ-ի այլ պետությունների հետ Ռուսաստանի հաշվարկներում կազմել է 90%»,-ասել է նա։
Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։
Նա արդիական է համարում ԲՐԻԿՍ-ի մեխանիզմների միջոցով կապիտալի փոխադարձ ներդրումների ծավալների բազմակի ավելացման հարցը։
«Արդիական է թվում նաև մասնակից երկրների կողմից փոխադարձ կապիտալ ներդրումների ծավալների բազմակի ավելացման խնդիրը, այդ թվում` ԲՐԻԿՍ մեխանիզմների և, առաջին հերթին, Զարգացման նոր բանկի միջոցով»,-նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը հավելել է, որ այդ նպատակով Ռուսաստանն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի նոր ներդրումային հարթակ ձևավորել:
«Խոսքը մեր երկրների և գլոբալ հարավի ու արևելքի երկրների տնտեսություններին աջակցելու և միջոցներ ներգրավելու համաձայնեցված գործիքների համատեղ մշակման մասին է»,-պարզաբանել է նա:
Այնուհետև Պուտինը նշել է, որ ԲՐԻԿՍ-ում առաջ են ընթանում հացահատիկային բորսայի, մշտական լոգիստիկ հարթակի ստեղծման գործընթացները։
«Առաջ են ընթանում ԲՐԻԿՍ-ում հացահատիկային բորսայի, կլիմայական հետազոտությունների կենտրոնի, մշտական լոգիստիկ հարթակի, սպորտային համագործակցության ծրագրի ստեղծման գործընթացները»,-ասել է ՌԴ նախագահը։
Ամփոփելով` ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԲՐԻԿՍ միավորման երկրների գործընկերներին կառուցողական փոխգործակցության համար:
ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովն ընթանում է Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը: Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: