https://arm.sputniknews.ru/20250521/rdn-patrast-e-hamagvortsakcel-hh-i-het-suveren-taratsqi-pashtpanutjan-harcum-lavrvov-89174417.html
ՌԴ–ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում. Լավրով
ՌԴ–ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և... 21.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-21T12:02+0400
2025-05-21T12:02+0400
2025-05-21T12:04+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայաստան
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
շանհայի համագործակցության կազմակերպություն
բրիկս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89172090_0:0:1456:819_1920x0_80_0_0_20b8de0ab14b6d22b4f89a9fd547d258.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳՆ–ում տեղի ունեցած ընդլայնված հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Լավրովը վստահեցրեց, որ ՌԴ–ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։«Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները զարգացման վեկտոր են տալիս ՀՀ և ՌԴ կառավարման համակարգին ու բիզնեսին, անցած տարվա արդյունքները իսկապես տպավորիչ էին, և դրանց վրա հենվելով պետք է շարժվել առաջ»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։Այս համատեքստում նա անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` նշելով, որ այս կառույցը գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում և ինքնաբավ, ինչպես նաև ցուցաբերում է դիմացկունություն, արդյունավետություն համաշխարհային շուկաների տուրբուլենտության մեջ։Նշենք, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՀՀ է եկել մայիսի 20–ին երկօրյա աշխատանքային այցով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/15/89172090_0:0:1294:970_1920x0_80_0_0_a418bfb0bd79f8bbc7101cba5e19d507.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, շանհայի համագործակցության կազմակերպություն, բրիկս
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, շանհայի համագործակցության կազմակերպություն, բրիկս
ՌԴ–ն պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ` սուվերեն տարածքի պաշտպանության հարցում. Լավրով
12:02 21.05.2025 (Թարմացված է: 12:04 21.05.2025) ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԳՆ–ում տեղի ունեցած ընդլայնված հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը նախկինի պես համարում է, որ Հայաստանի համար ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը անվտանգությունն է, և մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր տարբերակներով համագործակցել Հայաստանի հետ` հատկապես նրա սուվերեն տարածքի պաշտպանության հարցում»,– ընդգծեց նա։
Լավրովը վստահեցրեց, որ ՌԴ–ն հիմնական գործընկերն ու ներդրողն է հայկական տնտեսության մեջ և վստահելի երաշխավորը էներգետիկ և արտադրական անվտանգության հարցում։
«Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները զարգացման վեկտոր են տալիս ՀՀ և ՌԴ կառավարման համակարգին ու բիզնեսին, անցած տարվա արդյունքները իսկապես տպավորիչ էին, և դրանց վրա հենվելով պետք է շարժվել առաջ»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։
Այս համատեքստում նա անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը` նշելով, որ այս կառույցը գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում և ինքնաբավ, ինչպես նաև ցուցաբերում է դիմացկունություն, արդյունավետություն համաշխարհային շուկաների տուրբուլենտության մեջ։
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանը ներգրավվի նաև հեռանկարային գործընթացների մեջ, որոնք զարգանում են և՛ Շանհայի, և՛ ԲՐԻԿՍ–ի համագործակցության շրջանակում»,– ասաց Լավրովը։
Նշենք, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՀՀ է եկել մայիսի 20–ին երկօրյա աշխատանքային այցով։