https://arm.sputniknews.ru/20250705/tigran-avinjani-hajry-hambali-gvortsvov-partvec-dataranum-91000124.html
Տիգրան Ավինյանի հայրը «համբալի գործով» պարտվեց դատարանում
Տիգրան Ավինյանի հայրը «համբալի գործով» պարտվեց դատարանում
Sputnik Արմենիա
Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով Ավինյանի հորը 250 հազար դրամ վճարել։ 05.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-05T13:36+0400
2025-07-05T13:36+0400
2025-07-05T13:40+0400
տիգրան ավինյան
հայր
համբալ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87899003_0:0:900:506_1920x0_80_0_0_1c6b91af9f93040751690f5cafbc4dca.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը «համբալի գործով» պարտվեց դատարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։Գրիգոր Իսկանդարյանը «պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին» հայց էր ներկայացրել դատարան Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Դատարանը հայցն ընդունել էր հունվարի 20-ին և մակագրել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։Նա տեղեկացրել է, որ ինչպես նախապես որոշել էին՝ գումարը բարեգործության համար է օգտագործվելու։ Կսպասեն, թե ինչպես են իրադարձությունները զարգանում՝ Վերաքննիչ դատարան դիմում են, թե ոչ, դրանից հետո որոշում կկայացնեն, թե ինչի համար է ծախսվելու գումարը։Նշենք, որ Իսկանդարյանն ինքն էլ «Օպել»-ի վարորդ է։Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ներողություն էր խնդրում հոր պահվածքի համար։Քանի՞ «Opel» կա Հայաստանում. Տիգրան Ավինյանի հոր սկանդալային արտահայտության հետքերով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87899003_64:0:864:600_1920x0_80_0_0_6aa03e61dbe128f29eff55857e144092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, հայր, համբալ, դատարան
տիգրան ավինյան, հայր, համբալ, դատարան
Տիգրան Ավինյանի հայրը «համբալի գործով» պարտվեց դատարանում
13:36 05.07.2025 (Թարմացված է: 13:40 05.07.2025) Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով Ավինյանի հորը 250 հազար դրամ վճարել։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը «համբալի գործով» պարտվեց դատարանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Գրիգոր Իսկանդարյանը «պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին»
հայց էր ներկայացրել դատարան Արմեն Ավինյանի դեմ` «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։ Դատարանը հայցն ընդունել էր հունվարի 20-ին և մակագրել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։
«Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով։ Մենք պահանջել էինք 500 հազար դրամ սիմվոլիկ գումար»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Իսկանդարյանը։
Նա տեղեկացրել է, որ ինչպես նախապես որոշել էին՝ գումարը բարեգործության համար է օգտագործվելու։ Կսպասեն, թե ինչպես են իրադարձությունները զարգանում՝ Վերաքննիչ դատարան դիմում են, թե ոչ, դրանից հետո որոշում կկայացնեն, թե ինչի համար է ծախսվելու գումարը։
Նշենք, որ Իսկանդարյանն ինքն էլ «Օպել»-ի վարորդ է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։
Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ
ներողություն էր խնդրում հոր պահվածքի համար։