https://arm.sputniknews.ru/20250704/yndunvats-avandujt-emajr-atvory-samvel-karapetjani-nkari-shurj-shaharkumneri-masin-90981130.html
Ընդունված ավանդույթ է․ Մայր աթոռը՝ Սամվել Կարապետյանի նկարի շուրջ շահարկումների մասին
Ընդունված ավանդույթ է․ Մայր աթոռը՝ Սամվել Կարապետյանի նկարի շուրջ շահարկումների մասին
Sputnik Արմենիա
Մայր աթոռը բնական է համարում Սամվել Կարապետյանի դիմանկարի առկայությունն իր հովանավորած շենքում՝ վկայակոչելով բարերարների պատկերներ փակցնելու երկարամյա... 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T19:50+0400
2025-07-04T19:50+0400
2025-07-04T20:28+0400
սամվել կարապետյան
նկար
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
տեր ռուբեն վարդապետ զարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81207776_0:84:1600:984_1920x0_80_0_0_941cc7eec429144bb6f735375e46ed29.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․Հայ առաքելական եկեղեցում ընդունված է փակցնել եկեղեցուն աջակցած բարերարների նկարները։ Ի պաշտպանություն Սամվել բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն, Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։Նշենք, որ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Հայ առաքելական եկեղեցին իշխանամետ փորձագետների կողմից թիրախավորվեց նաև այն բանի համար, որ վեհարանում եղել է գործարարի և նրա կնոջ նկարը։Վարդապետն ընդգծեց՝ հայրենի պետությունը մեկ լումա չի տվել Էջմիածնի Մայր տաճարի վերակառուցման համար։ Գործարար Սամվել Կարապետյանը վերակառուցել է Էջմիածնի կաթողիկոսական նստավայրը՝ կառուցելով նաև նոր միջոցառումների սրահ և մատուռ։«Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որը հենց ինքն է հովանավորել։ Ընդ որում՝ տաճարում չէ, այլ վեհարանի շենքում, որը նույնիսկ վեհարանի հետ այդքան կապ չունի, զուտ շարունակություն է, ու դա էլ թանգարային հատված է»,– մանրամասնեց Ռուբեն վարդապետը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81207776_89:0:1512:1067_1920x0_80_0_0_078698525e61d623435566c4f6e91f2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նկար, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
սամվել կարապետյան, նկար, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, տեր ռուբեն վարդապետ զարգարյան
Ընդունված ավանդույթ է․ Մայր աթոռը՝ Սամվել Կարապետյանի նկարի շուրջ շահարկումների մասին
19:50 04.07.2025 (Թարմացված է: 20:28 04.07.2025) Մայր աթոռը բնական է համարում Սամվել Կարապետյանի դիմանկարի առկայությունն իր հովանավորած շենքում՝ վկայակոչելով բարերարների պատկերներ փակցնելու երկարամյա ավանդույթը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․Հայ առաքելական եկեղեցում ընդունված է փակցնել եկեղեցուն աջակցած բարերարների նկարները։ Ի պաշտպանություն Սամվել բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն, Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին Հայ առաքելական եկեղեցին իշխանամետ փորձագետների կողմից թիրախավորվեց նաև այն բանի համար, որ վեհարանում եղել է գործարարի և նրա կնոջ նկարը։
«Մայր տաճարի զանգակատունը, որն իր ոճով շքեղ ճարտարապետական կառույց է՝ ի տարբերություն բուն տաճարի, որը պարզ կառուցվածք ունի, կառուցվել է 17-րդ դարում։ Ճակատին բարերար Անտոն Չելեպի Սարոյանի դիմապատկերն է։ Որևէ մեկը չի ասում՝ այս ում դիմապատկերն է, որովհետև այդ բարերարը այլևս չի ապրում և մրցակից չէ մեզ։ Մայր աթոռում գործում է Ռուբեն Սևակի թանգարանը, որի հենց մուտքի ամբողջ հավաքածուն նվիրաբերած ընտանիքի ամուսինների դիմապատկերներ են։ Բայց երբեք շահարկում տեղի չի ունեցել»,– ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Վարդապետն ընդգծեց՝ հայրենի պետությունը մեկ լումա չի տվել Էջմիածնի Մայր տաճարի վերակառուցման համար։ Գործարար Սամվել Կարապետյանը վերակառուցել է Էջմիածնի կաթողիկոսական նստավայրը՝ կառուցելով նաև նոր միջոցառումների սրահ և մատուռ։
«Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որը հենց ինքն է հովանավորել։ Ընդ որում՝ տաճարում չէ, այլ վեհարանի շենքում, որը նույնիսկ վեհարանի հետ այդքան կապ չունի, զուտ շարունակություն է, ու դա էլ թանգարային հատված է»,– մանրամասնեց Ռուբեն վարդապետը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։