https://arm.sputniknews.ru/20250704/tigran-ulubabjany-kalanavvorvats-e-avazakutjann-ozhandakelu-meghadranqvov-90957798.html
Տիգրան Ուլուբաբյանը կալանավորված է ավազակությանն օժանդակելու մեղադրանքով
Տիգրան Ուլուբաբյանը կալանավորված է ավազակությանն օժանդակելու մեղադրանքով
Sputnik Արմենիա
Ի պաշտպանություն Տիգրանի՝ ակցիաներ էին կազմակերպվում, քանի որ Տիգրանի պնդմամբ՝ իրեն Վանաձորի ոստիկանական բաժնում խոշտանգել ու ծեծի էին ենթարկել 6 ոստիկաններ։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T17:08+0400
2025-07-04T17:08+0400
2025-07-04T17:08+0400
տիգրան ուլուբաբյան
կալանք
ավազակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86933383_0:84:1600:984_1920x0_80_0_0_0713e0eae2a7c6f3e75a0c686362fa73.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորված են ավազակությանն օժանդակելու ու ավազակության մեղադրանքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են կնոջ և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, պահանջել ոսկյա զարդեր և գումար։ Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:Քննչական գործողություններ են կատարվում Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:Հիշեցնենք՝ մարտին Տիգրան ՈՒլուբաբյանի գործը հայտնի դարձավ հանրությանը, որովհետև նրա փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ 28-ամյա Տիգրանը Վանաձորի ոստիկանական բաժնում խոշտանգվել է 6 ոստիկանների կողմից։ Երիցյանի խոսքով՝ Վանաձորում երկու զինված դիմակավորված անհայտ անձինք հարձակում են գործել բնակարանի վրա։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին (որը կնոջ ազգականն է) խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:Ի պաշտպանություն Տիգրանի՝ նաև ակցիաներ էին կազմակերպվում։ Մայիսին ԱԺ-ում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/13/86933383_89:0:1512:1067_1920x0_80_0_0_70d82bc55541db48418c4cb425344b64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ուլուբաբյան, կալանք, ավազակություն
տիգրան ուլուբաբյան, կալանք, ավազակություն
Տիգրան Ուլուբաբյանը կալանավորված է ավազակությանն օժանդակելու մեղադրանքով
Ի պաշտպանություն Տիգրանի՝ ակցիաներ էին կազմակերպվում, քանի որ Տիգրանի պնդմամբ՝ իրեն Վանաձորի ոստիկանական բաժնում խոշտանգել ու ծեծի էին ենթարկել 6 ոստիկաններ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորված են ավազակությանն օժանդակելու ու ավազակության մեղադրանքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են կնոջ և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, պահանջել ոսկյա զարդեր և գումար։ Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի (Տիգրան Ուլուբաբյան) և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քննչական գործողություններ են կատարվում Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ մարտին Տիգրան ՈՒլուբաբյանի գործը հայտնի դարձավ հանրությանը, որովհետև նրա փաստաբան
Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ 28-ամյա Տիգրանը Վանաձորի ոստիկանական բաժնում խոշտանգվել է 6 ոստիկանների կողմից։ Երիցյանի խոսքով՝ Վանաձորում երկու զինված դիմակավորված անհայտ անձինք հարձակում են գործել բնակարանի վրա։ Սպառնալով սպանել 28-ամյա կնոջն ու նրա երեխային՝ նրանք տարել են ոսկյա զարդերը։ Կնոջը կանչել են ոստիկանություն՝ ցուցմունք տալու, և նա Ուլուբաբյանին (որը կնոջ ազգականն է) խնդրել է ուղեկցել իրեն։ Վերջինիս խոսքով՝ տեղամասում իրեն կոպիտ ձևով հարցաքննել են, իսկ հաջորդ օրը նորից են կանչել ու ծեծի ենթարկել՝ մի քանի ժամ պահելով բաժանմունքում:
Ի պաշտպանություն Տիգրանի՝ նաև ակցիաներ էին կազմակերպվում։ Մայիսին ԱԺ-ում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի խոսքով՝ դատաբժիշկները տուժող Տիգրան Ուլուբաբյանի մարմնի վրա ծեծի հետքեր չեն հայտնաբերել, սակայն նշանակվել են մի շարք լրացուցիչ փորձաքննություններ։