https://arm.sputniknews.ru/20250704/multipleqsy-chpetq-e-spasarki-otarerkrja-qaghaqakan-orakargery-hrh-90960080.html
Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ
Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ
Sputnik Արմենիա
Շեշտվում է, որ թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են ՌԴ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել երկու պետությունների... 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T17:29+0400
2025-07-04T17:29+0400
2025-07-04T17:29+0400
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
հեռուստատեսություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84032601_0:121:1600:1021_1920x0_80_0_0_42bc66b35dc3c7c336404e7f337af277.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արտահերթ նիստում ընդունել է «Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը» վերտառությամբ հայտարարություն։ Հայտարարությունը հրապարակվել է ՀՌՀ–ի պաշտոնական կայքում։Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով ՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվում են «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:Ընդգծվում է, որ համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց 4․5 տարի անց Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։«Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերը նշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով»,–նշված է հայտարարության մեջ։ ԲՏԱ նախարարությունը կընդլայնի հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը. նախարարԸստ ՀՌՀ–ի` «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուց դարձել է լայն հասարակության քննարկման առարկա։Շեշտվում է, որ թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները, ըստ հայտարարության, շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84032601_176:0:1600:1068_1920x0_80_0_0_f3cfe029cfe939d0a455f13890728150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հեռուստատեսություն, ռուսաստան
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հեռուստատեսություն, ռուսաստան
Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ
Շեշտվում է, որ թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են ՌԴ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արտահերթ նիստում ընդունել է «Մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը» վերտառությամբ հայտարարություն։ Հայտարարությունը հրապարակվել է ՀՌՀ–ի պաշտոնական կայքում։
Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագով ՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվում են «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց 4․5 տարի անց Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։
«Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերը նշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով»,–նշված է հայտարարության մեջ։
Ըստ ՀՌՀ–ի` «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուց դարձել է լայն հասարակության քննարկման առարկա։
Շեշտվում է, որ թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները, ըստ հայտարարության, շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։