https://arm.sputniknews.ru/20250618/bta-nakhararutjuny-kyndlajni-herustabvovandakutjan-nkatmamb-verahskvoghutjuny-90310312.html
ԲՏԱ նախարարությունը կընդլայնի հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը. նախարար
ԲՏԱ նախարարությունը կընդլայնի հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը. նախարար
Sputnik Արմենիա
Նախարարությունն արդեն վերջանականացրել է և ԱԺ հաջորդ նստաշրջանում կներկայացնի «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T18:34+0400
2025-06-18T18:34+0400
2025-06-18T18:50+0400
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
մխիթար հայրապետյան
ռուսաստան
հայաստան
վլադիմիր սոլովյով
մարգարիտա սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76508333_0:86:1600:986_1920x0_80_0_0_6a6e6acf6f1bc497e2ae9145eafca7c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է ընդլայնել հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունն ու այն տարածել ոչ միայն հանրային մուլտիպլեքսով, այլև ցանցային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների վրա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։Իշխանական պատգամավորը հարցը վերաբերում էր երեկ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ռուսական կողմից հնչած հայտարարություններին։«Իրենց պրոպագանդայի աստվածներ համարող ոմանք, մասնավորապես` Մարգարիտա Սիմոնյանը, ինչու չէ` նաև պետական հաստատության ներկայացուցիչներ, ինչպես՝ Զախարովան (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան–խմբ), պետդումայի ներկայացուցիչներ, փորձում էին միջամտել իրավական պրոցեսին և դրա ելքերին։ Հայ հասարակությանը հայտնի դարձավ մի տեսանյութ, որտեղ այդ պրոպագանդայի դուրսպրծուկներից մեկն իրեն թույլ է տալիս հերթական անգամ ՀՀ ժողովրդի, ժողովրդավարության և ՀՀ ընտրված վարչապետի նկատմամբ անթույլատրելի խոսույթ, և այդ տեսանյութը տարածվում է ՀՀ-ում շատ-շատ լրատվամիջոցների կողմից, նաև հեռուստատեսությամբ։ Արդյոք Դուք՝ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, որևիցե գործողություն կամ նպատակահարմարություն տեսնո՞ւմ եք մեր հասարակությանը զերծ պահելու նման հիբրիդային պատերազմի գործիքներից, որը տեղի է ունենում մեր դարավոր բարեկամ երկրի պետական հեռուստատեսությամբ»,- նախարարին նման բովանդակությամբ հարց ուղղեց Լիլիթ Մինասյանը։Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ համացանցային տիրույթում հասանելի դարձած երևույթները դեռ նախորդ տարի ևս 2 տարբեր դրվագներով դրսևորվել են։«Եվ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը՝ տվյալ «երևույթի» (նկատի ունի Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը - խմբ․), արգելափակել»,- ասաց Հայրապետյանը։Ըստ Հայրապետյանի՝ ԲՏԱ նախարարությունն արդեն վերջանականացրել է և ԱԺ հաջորդ նստաշրջանում կներկայացնի «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը։«Այն պարտադիր կդարձնի նաև հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքներն ու պահանջները նաև երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, այսինքն՝ IP TV, OTT կամ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեռուստաալիքների համար»,- նշեց Հայրապետյանը։Ինչ վերաբերում է համացանցային տիրույթում վերահսկողությանը, Հայրապետյանի խոսքով՝ դա համալիր խնդիր է, որի համար համապատասխան ռեսուրսների և գործառույթների ներգրավման պարագայում այդ հատվածին ևս պատրաստ են անդրադառնալ։ԲՏԱ նախարարը նաև ուշադրությունից բաց չթողեց այն հանգամանքը, որ երեկ Սոլովյովի հաղորդաշարի մի հատվածը համացանցում հասանելի էր դարձել, որովհետև ռուսաստանաբնակ հայերը տեսանկարահանել էին, տարածել։ Ընդգծեց՝ տարածողներն էլ ֆեյքեր չեն։«ԲՏԱ նախարարությունն իր տնային աշխատանքը դեռևս նախորդ տարի կատարել է հանրային մուլտիպլեքսի համար, որն առաջիկայում հույս ունենք` կկարգավորենք և ցանցային օպերատորների համար, կսահմանենք այն բոլոր կարգավորումները հեռուստաբովանդակության համար, որը գործում է հանրային մուլտիպլեքսում»,- ասաց նախարարը։Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1f/76508333_260:0:1600:1005_1920x0_80_0_0_dd07b627f2c909de89a0fb2059c15b2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մխիթար հայրապետյան, ռուսաստան, հայաստան, վլադիմիր սոլովյով, մարգարիտա սիմոնյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մխիթար հայրապետյան, ռուսաստան, հայաստան, վլադիմիր սոլովյով, մարգարիտա սիմոնյան
ԲՏԱ նախարարությունը կընդլայնի հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունը. նախարար
18:34 18.06.2025 (Թարմացված է: 18:50 18.06.2025) Նախարարությունն արդեն վերջանականացրել է և ԱԺ հաջորդ նստաշրջանում կներկայացնի «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծրագրում է ընդլայնել հեռուստաբովանդակության նկատմամբ վերահսկողությունն ու այն տարածել ոչ միայն հանրային մուլտիպլեքսով, այլև ցանցային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների վրա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։
Իշխանական պատգամավորը հարցը վերաբերում էր երեկ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ռուսական կողմից հնչած հայտարարություններին։
«Իրենց պրոպագանդայի աստվածներ համարող ոմանք, մասնավորապես`
Մարգարիտա Սիմոնյանը, ինչու չէ` նաև պետական հաստատության ներկայացուցիչներ, ինչպես՝
Զախարովան (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան–խմբ), պետդումայի ներկայացուցիչներ, փորձում էին միջամտել իրավական պրոցեսին և դրա ելքերին։ Հայ հասարակությանը հայտնի դարձավ մի տեսանյութ, որտեղ այդ պրոպագանդայի դուրսպրծուկներից մեկն իրեն թույլ է տալիս հերթական անգամ ՀՀ ժողովրդի, ժողովրդավարության և ՀՀ ընտրված վարչապետի նկատմամբ անթույլատրելի խոսույթ, և այդ տեսանյութը տարածվում է ՀՀ-ում շատ-շատ լրատվամիջոցների կողմից, նաև հեռուստատեսությամբ։ Արդյոք Դուք՝ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, որևիցե գործողություն կամ նպատակահարմարություն տեսնո՞ւմ եք մեր հասարակությանը զերծ պահելու նման հիբրիդային պատերազմի գործիքներից, որը տեղի է ունենում մեր դարավոր բարեկամ երկրի պետական հեռուստատեսությամբ»,- նախարարին նման բովանդակությամբ հարց ուղղեց Լիլիթ Մինասյանը։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ համացանցային տիրույթում հասանելի դարձած երևույթները դեռ նախորդ տարի ևս 2 տարբեր դրվագներով դրսևորվել են։
«Եվ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը՝ տվյալ «երևույթի» (նկատի ունի Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը - խմբ․), արգելափակել»,- ասաց Հայրապետյանը։
Ըստ Հայրապետյանի՝ ԲՏԱ նախարարությունն արդեն վերջանականացրել է և ԱԺ հաջորդ նստաշրջանում կներկայացնի «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նոր փաթեթը։
«Այն պարտադիր կդարձնի նաև հեռուստաբովանդակության նկատմամբ մեր ակնկալիքներն ու պահանջները նաև երկրորդ շերտում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, այսինքն՝ IP TV, OTT կամ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեռուստաալիքների համար»,- նշեց Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է համացանցային տիրույթում վերահսկողությանը, Հայրապետյանի խոսքով՝ դա համալիր խնդիր է, որի համար համապատասխան ռեսուրսների և գործառույթների ներգրավման պարագայում այդ հատվածին ևս պատրաստ են անդրադառնալ։
ԲՏԱ նախարարը նաև ուշադրությունից բաց չթողեց այն հանգամանքը, որ երեկ
Սոլովյովի հաղորդաշարի մի հատվածը համացանցում հասանելի էր դարձել, որովհետև ռուսաստանաբնակ հայերը տեսանկարահանել էին, տարածել։ Ընդգծեց՝ տարածողներն էլ ֆեյքեր չեն։
«ԲՏԱ նախարարությունն իր տնային աշխատանքը դեռևս նախորդ տարի կատարել է հանրային մուլտիպլեքսի համար, որն առաջիկայում հույս ունենք` կկարգավորենք և ցանցային օպերատորների համար, կսահմանենք այն բոլոր կարգավորումները հեռուստաբովանդակության համար, որը գործում է հանրային մուլտիպլեքսում»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։