https://arm.sputniknews.ru/20250704/meknarkec-erty-i-pashtpanutjun-samvel-karapetjani-90984930.html
Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով շարժվեցին դեպի ԱԱԾ
Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով շարժվեցին դեպի ԱԱԾ
Sputnik Արմենիա
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթն առաջնորդում են հոգևորականները։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T20:16+0400
2025-07-04T20:16+0400
2025-07-04T20:36+0400
երթ
սամվել կարապետյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
կալանք
տեսանյութեր
տեսանյութ
քայլերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90985203_0:0:1276:718_1920x0_80_0_0_fb4e64ced299c32202bff4ea4aacf66d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնս» այգուց մեկնարկեց քայլեթն ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Երթն առաջնորդում են հոգևորականները, այդ թվում` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նրանց կողքին են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները։Երթի մասնակիցները գնում են դեպի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։Նշենք, որ երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և շապիկներով։ Լրագրողների հետ զրույցում գործարարի որդին` Սարգիս Կարապետյանը նշեց, որ այդ արտահայտությունն իրենց համար ազատություն է խորհրդանշում։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90985203_135:0:1092:718_1920x0_80_0_0_1f9dd7ab963f643317691e2652565adc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երթ, սամվել կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կալանք, տեսանյութեր, տեսանյութ, քայլերթ, видео
երթ, սամվել կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, կալանք, տեսանյութեր, տեսանյութ, քայլերթ, видео
Սամվել Կարապետյանի աջակիցները քայլերթով շարժվեցին դեպի ԱԱԾ
20:16 04.07.2025 (Թարմացված է: 20:36 04.07.2025) Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթն առաջնորդում են հոգևորականները։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնս» այգուց մեկնարկեց քայլեթն ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ Երթն առաջնորդում են հոգևորականները, այդ թվում` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Նրանց կողքին են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները։
Երթի մասնակիցները գնում են դեպի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և շապիկներով։ Լրագրողների հետ զրույցում գործարարի որդին` Սարգիս Կարապետյանը նշեց, որ այդ արտահայտությունն իրենց համար ազատություն է խորհրդանշում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։