00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ ո՞վ չգիտի՝ խաղաղ անհնազանդության համար պետք է պարալիզացնել քաղաքը․ Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորը վստահ է՝ այս ամենն անգամ դատարան չի հասնելու, որովհետև ահաբեկչության նախապատրաստման որևէ հիմք և ապացույց չկա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Ընդդիմադիր տարբեր խմբեր կազմել, փորձել դուրս բերել փողոց չի նշանակում ահաբեկչական գործողություն նախապատրաստել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ շաբաթվա մեջ տարբեր օրերի Հայաստանի տարբեր մարզերում հանդիպումներ են ունենում իրենց աջակիցների հետ։
«Իսկ ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդության շարժման կազմակերպման համար պետք է պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ, շրջափակել նաև պետական շենքեր խաղաղ անհնազանդության համար։ Դա ոչ միայն ասել ենք, այլև արել ենք ու ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունն այս ամենը, այդ թվում՝ եկեղեցու դեմ արշավն անում է հանրությանը շեղելու համար։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինքը եղե՞լ է սրբազանի կեցավայրում, Սաղաթելյանն ընդգծեց՝ բազմաթիվ անգամներ է եղել և՛ Բագրատ սրբազանի կեցավայրում, և՛ տարբեր զրույցներ են ունեցել, փողոցային պայքար կազմակերպելու համար աշխատանքներ միշտ էլ արվել են։ Իշխանություններն այս քայլերը ձեռնարկել են ժողովրդական հերթական ճնշումը կանխելու և ոչնչացնելու համար։
Շեշտում է՝ եթե անօրինական գործողություն անելու լինեին, նախորդող 4 տարիներին կանեին։
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ այս ամենն անգամ դատարան չի հասնելու, որովհետև ահաբեկչության նախապատրաստման որևէ հիմք և ապացույց չկա, չի էլ կարող լինել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Լրահոս
0