https://arm.sputniknews.ru/20250704/da-shnvorhakalutjun-cher-chvor-er-minasjany-mi-drvag-patmec-2018-in-ir-harcaqnnutjunic-90954372.html
Դա շնորհակալություն չէր, չոռ էր. Մինասյանը մի դրվագ պատմեց 2018 –ին իր հարցաքննությունից
Դա շնորհակալություն չէր, չոռ էր. Մինասյանը մի դրվագ պատմեց 2018 –ին իր հարցաքննությունից
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը մանրամասներ չի հիշում 2018 թվականի հարցաքննությունից, երբ ներկայացել էր որպես վկա, սակայն հիշում է մի կարևոր դրվագ։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T16:02+0400
2025-07-04T16:02+0400
2025-07-04T16:38+0400
արծվիկ մինասյան
հարցաքննություն
սեյրան օհանյան
դատախազ
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36194710_0:84:1600:984_1920x0_80_0_0_f94b3985af4263d63aaebe4e694e5544.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ «Սևան» ազգային պարկի պահպանվող տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից կառուցված առանձնատան վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վերջին անգամ հարցաքննվել է 2018 թվականին, դրանից հետո նրան լրացուցիչ հարցաքննության չեն կանչել։ Այս մասին Մինասյանն ասաց`պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին, որը հետաքրքրվեց, թե ե՞րբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել ու քանի՞ անգամ։Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը քննարկելու համար։Դիմելով Արծվիկ Մինասյանին` Մանուկյանն ասաց.Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ մանրամասներ չի հիշում 2018 թվականի հարցաքննությունից, երբ ներկայացել էր որպես վկա, սակայն հիշում է մի կարևոր դրվագ։«Հարցաքննությունից հետո քննիչը շնորհակալություն հայտնեց ինձ, որ ես առաջնորդվել եմ պետության շահերով։ Ինձ համար տարօրինակ է, որ այսքան տարի անց ինձ լրացուցիչ հարցաքննության չեն կանչել կամ չեն ասել, որ այս ընթացքում փաստական նոր հանգամանքներ կան։ Հիմա եկել ու ստացվում է` փորձ է արվում չեղարկել այն շնորհակալությունը, որ ինձ քննիչն ասել էր։ Տարիներ անց, պարզվեց, որ դա շնորհակալություն չէր, դա չոռ էր, որ հիմա փոխվեց մեղադրանքի»,– կատակեց Մինասյանը։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36194710_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a7a334a0abb5456c4993cb122d81c180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, հարցաքննություն, սեյրան օհանյան, դատախազ, հհ գլխավոր դատախազություն
արծվիկ մինասյան, հարցաքննություն, սեյրան օհանյան, դատախազ, հհ գլխավոր դատախազություն
Դա շնորհակալություն չէր, չոռ էր. Մինասյանը մի դրվագ պատմեց 2018 –ին իր հարցաքննությունից
16:02 04.07.2025 (Թարմացված է: 16:38 04.07.2025) Արծվիկ Մինասյանը մանրամասներ չի հիշում 2018 թվականի հարցաքննությունից, երբ ներկայացել էր որպես վկա, սակայն հիշում է մի կարևոր դրվագ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ «Սևան» ազգային պարկի պահպանվող տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից կառուցված առանձնատան վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վերջին անգամ հարցաքննվել է 2018 թվականին, դրանից հետո նրան լրացուցիչ հարցաքննության չեն կանչել։ Այս մասին Մինասյանն ասաց`պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին, որը հետաքրքրվեց, թե ե՞րբ է Արծվիկ Մինասյանը հարցաքննվել ու քանի՞ անգամ։
Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը քննարկելու համար։
Դիմելով Արծվիկ Մինասյանին` Մանուկյանն ասաց.
«Լավատեսի ու վատատեսի տարբերությունը գիտե՞ս որն է, ընկե՛ր Արծվիկ. երբ որ մի երկու ամիս առաջ հերթական պոռթկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս մեր խմբակցությունն ու ասում` դու ու կողքինդ դատվելու եք Սևանի համար, ասում էինք` ընկեր Արծվիկ, դատախազը հետևիցդ գալու է, ասում էիր` ինչի՞ համար, հիմք չկա։ Տեսա՞ր` ոնց եկավ։ Ես ռեալիստն էի, դու լավատեսն էիր. աչքը տեսածից է վախենում»։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց, որ մանրամասներ չի հիշում 2018 թվականի հարցաքննությունից, երբ ներկայացել էր որպես վկա, սակայն հիշում է մի կարևոր դրվագ։
«Հարցաքննությունից հետո քննիչը շնորհակալություն հայտնեց ինձ, որ ես առաջնորդվել եմ պետության շահերով։ Ինձ համար տարօրինակ է, որ այսքան տարի անց ինձ լրացուցիչ հարցաքննության չեն կանչել կամ չեն ասել, որ այս ընթացքում փաստական նոր հանգամանքներ կան։ Հիմա եկել ու ստացվում է` փորձ է արվում չեղարկել այն շնորհակալությունը, որ ինձ քննիչն ասել էր։ Տարիներ անց, պարզվեց, որ դա շնորհակալություն չէր, դա չոռ էր, որ հիմա փոխվեց մեղադրանքի»,– կատակեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանն ԱԺ միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Եվս մեկ միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել է նույն խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Արծվիկ Մինասյանը, 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։