00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնչեղ վերնագրով նախագիծ կբերեն, որ ուշադրություն շեղեն. Անանյանը` ՀԷՑ–ի նոր նախագծի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Անանյան
Դավիթ Անանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Բաժանորդագրվել
Իշխանության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մի նախագիծը բավարար չէ ՀԷՑ–ը պետականացնելու համար։ ՊԵԿ-ի նախկին նախագահը հակառակն է պնդում` կարծիք հայտնելով, որ նոր նախագիծը հանրության ուշադրությունը կարևոր գործընթացներից շեղելու համար է։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Բուռն քննարկումների արդյունքում խորհրդարանում ընդունված ՀԷՑ–ին վերաբերող նախագծերի փաթեթը իշխանություններին հնարավորություն է տալիս 3-4 ամսվա ընթացքում հասնել ընկերության բաժնետոմսերի օտարմանը կամ, ինչպես իշխանությունն է բնորոշում, «պետականացմանը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ-ի նախկին նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի` նախօրեին արած հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, քննարկումների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին` Ալեքսանյանը կարծիք էր հայտնել, թե նախագիծը միայն ՀԷՑ–ի կառավարման փոփոխության հարց է լուծում, իսկ պետականացնելն իրականացվելու է իրավական նոր նախաձեռնությամբ։
Դավիթ Անանյանի գնահատմամբ` իշխանական ուժի ներկայացուցչի այս հայտարարությունն ավելի շատ մարտավարական նշանակություն ունի, իսկ հնարավոր նոր նախագիծը` հանրության ուշադրությունը շեղելու։
«Օրինակ` կարող են բերել հնչեղ վերնագրով` պետականացման, ազգայնացման ինչ–որ նախագիծ։ Այդ նախագիծը կդառնա բուռն հանրային քննարկման առարկա, որից հետո նախագիծը կարող են չընդունել կամ հետ կանչել։ Հնարավոր է, որ այդ բուռն քննարկումները նաև որոշակի գործընթացներից հանրային ուշադրությունը շեղելու մտադրություն են հետապնդում»,– ասաց Անանյանը` հավելելով, որ նոր նախագծի կարիք ընդհանրապես չկա, քանի որ Էներգետիկայի մասին և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքներում կատարված փոփոխությունները լիովին բավարար են ՀԷՑ–ի բաժնետոմսերը ներկայիս սեփականատիրոջ ձեռքից վերցնելու` իշխանությունների ծրագիրը ավարտին հասցնելու համար։
«Հստակ մեխանիզմը շարադրված է, թե ինչպես է կառավարությունը օրենքով միջամտում ՀԷՑ–ի գործադիր մարմնի գործունեությանը, փոխում գործադիր մարմնին, նշանակում կառավարիչ, լիազորություններով օժտում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ապա ՏԿԵ նախարարության, ՀԾԿ հանձնաժողովի և ՀԷՑ–ի գործադիր մարմնի միահամուռ և համաձայնեցված գործողությունների արդյունքում սկսվում է լիցենզիայից զրկելու գործընթաց, որի արդյունքում կառավարությունը օրենքի ուժով սեփականատիրոջն առաջարկում է ՀԷՑ–ի բաժնետոմսերն օտարել իրեն։ Իսկ եթե 3 ամսվա ընթացքում չի օտարում, գործում է Սահմանադրության 60-րդ հոդվածը, որի ուժով սեփականության իրավունքը օտարվում է պետությանը` գերակա շահի անվան տակ»,– ասում է Անանյանը` ներկայացնելով փոփոխված օրենքներով ընձեռված քայլերի հաջորդականությունը։
Վերլուծելով օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը` ՊԵԿ նախկին նախագահը ուրվագծում է իշխանությունների հնարավոր քայլերը։
«Առաջին փուլում ՏԿԵՆ–ի կողմից ՀԾԿՀ–ին են ներկայացվելու ՀԷՑ–ի կողմից առերևույթ խախտումների մասին հայտարարություն։ Հանձնաժողովը դրանց հիման վրա վարույթ է հարուցելու, 5-օրյա ժամկետում կիրառելու է կանխարգելիչ միջոցառումների համալիր, որի մեջ լինելու է առնվազն 2-3 որոշում. մեկով նշանակելու է ժամանակավոր կառավարիչ, մեկով կատարելու է կառավարող խորհրդի անդամների փոփոխություն, և կանոնադրության մեջ որոշ փոփոխություններ է իրականացնելու»,– նշում է Դավիթ Անանյանը։
Բացի այդ, կառավարության հեղինակած օրենսդրական փոփոխություններով ամրագրվել է, որ, եթե ՀԷՑ–ը հրաժարվի իր լիցենզիայից, ապա կարող է բնականոն գործունեություն իրականացնել մինչև նոր լիցենզիայի տրամադրումը։
Օրենքի այս կարգավորումը մեկնաբանելով` մեր զրուցակիցը չի բացառում, որ իշխանությունների միջամտության արդյունքում ՀԷՑ–ում նշանակված նոր կառավարիչը կամովին հրաժարվի լիցենզիայից։ Այս դեպքում, դարձյալ օրենքի նոր փոփոխություններով սահմանվել է, որ ՀԷՑ–ի բաժնեմասերի վաճառքի դեպքում կառավարությունը պետք է դրանք գնելու առաջնահերթություն ունենա։
«Եթե 3 ամսվա ժամկետում այդ իրավունքը չի իրացվում, բաժնետերը կամովին այդ գործարքին չի գնում, ապա կառավարությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի ուժով իրականացնում են ռեկվիզիցիա, բայց շուկայական արժեքը վճարելով։ Սրանից ավելի էլ ի՞նչ օրենք է պետք»,– հռետորական հարցադրում է անում Դավիթ Անանյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Լրահոս
0