00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային արձագանքը պետք է կոշտ լինի, որ բոլորի հետ նույն կերպ չվարվեն. Նարեկ Կարապետյան

© SputnikՆարեկ Կարապետյանը երթին
Նարեկ Կարապետյանը երթին - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Նարեկ Կարապետյանը երթին
Բաժանորդագրվել
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին կոչ է անում հասարակությանը բարձրաձայնել իրենց դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ լռությունը կարող է նպաստել ապօրինի մեթոդների շարունակմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Մեր հասարակությանը պետք է ճիշտ տեղեկատվություն մատուցվի, որ մարդիկ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել։ Մաշտոցի պողոտայում ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
«Տեղի է ունեցել աննախադեպ բան, ու մենք բոլորս պետք է ցույց տանք, որ մեզ համար ընդունելի չէ։ Եթե այսօր դժգոհություն չհայտնենք, այսպես կարող են վարվել բոլորիս հետ, ու այս մեթոդները շարունակվեն»,– ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա հույս ունի, որ հանրային ճնշումը կունենա իր ազդեցությունը, սակայն մտավախություն ունի, որ անկախ հանրային կոշտ արձագանքից, ինչպես ինքը որակեց, իշխանության կողմից ապօրինությունները կարող են շարունակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկու ամսվա կալանքը, անփոփոխ է թողել։
Նշենք, որ երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և վերնաշապիկներով։
© Sputnik / ScreenshotԵրթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և վերնաշապիկներով։
Слоган акции в защиту Самвела Карапетяна (4 июля 2025). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2025
Երթի մասնակիցներից շատերը հավաքին եկել են «Մեր ձևով» (#merdzevov) գրությամբ գլխարկներով և վերնաշապիկներով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Լրահոս
0