https://arm.sputniknews.ru/20250704/erbeq-hajerin-chi-taranjatel-tatevik-karapetjany-hvor-masin-90981474.html
Երբեք հայերին չի տարանջատել․ Տաթևիկ Կարապետյանը՝ հոր մասին
Երբեք հայերին չի տարանջատել․ Տաթևիկ Կարապետյանը՝ հոր մասին
Sputnik Արմենիա
Կարապետյանի ընտանիքն այսօր ամբողջ կազմով Երևանում է. նրանք մասնակցում են մայրաքաղաքի կենտրոնում իրենց ամուսնուն և հորը սատարող ակցիային: 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T19:56+0400
2025-07-04T19:56+0400
2025-07-04T20:30+0400
սամվել կարապետյան
տաթևիկ կարապետյան
երթ
բողոքի ակցիա
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90977853_0:83:1600:983_1920x0_80_0_0_37a0fa12e00eb2f26f2c366e903168e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի- Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը ՝ Տաթևիկ Կարապետյանը, որը Երևանում մասնակցում է գործարարին սատարող հանրահավաքին և երթին, մեկնաբանել է հոր շուրջ ստեղծված իրավիճակը:Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հայրը երբեք հայերին չի բաժանել։Տաթևիկի խոսքով՝ ամբողջ աշխարհի հայերը նրան ճանաչում են որպես մի մարդու, ով կամուրջներ է կառուցում, որոնք նա տարիներ շարունակ կառուցել է Սփյուռքի և Հայրենիքի միջև:Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իր հոր ճակատագրի նկատմամբ, ովքեր այսօր ուս ուսի կանգնած են իրենց ընտանիքի կողքին:«Դա էլ մենք անվանում ենք «մեր ձևով (merdzevov)", - ասաց Կարապետյանը:Այս արտահայտությունը գործարարի աջակիցների կարգախոսն է դարձել այն բանից հետո, երբ նա հունիսի 16-ին ի պաշտպանություն եկեղեցու իր հայտարարության մեջ ասել է, որ անմիջական մասնակցություն է ունենալու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը, «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ապա մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամենին»:Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին երկու ամիս ժամկետով ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նա մեկ օր առաջ հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/04/90977853_90:0:1510:1065_1920x0_80_0_0_99edf39804bbc009b83d6bef24c03ed0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, տաթևիկ կարապետյան, երթ, բողոքի ակցիա, «տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան, տաթևիկ կարապետյան, երթ, բողոքի ակցիա, «տաշիր» ընկերությունների խումբ
Երբեք հայերին չի տարանջատել․ Տաթևիկ Կարապետյանը՝ հոր մասին
19:56 04.07.2025 (Թարմացված է: 20:30 04.07.2025) Կարապետյանի ընտանիքն այսօր ամբողջ կազմով Երևանում է. նրանք մասնակցում են մայրաքաղաքի կենտրոնում իրենց ամուսնուն և հորը սատարող ակցիային:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի- Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը ՝ Տաթևիկ Կարապետյանը, որը Երևանում մասնակցում է գործարարին սատարող հանրահավաքին և երթին, մեկնաբանել է հոր շուրջ ստեղծված իրավիճակը:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա հայտարարեց, որ հայրը երբեք հայերին չի բաժանել։
«Հայրս երբեք հայերին չի տարանջատել ըստ հայացքների, համոզմունքների, ծագման և միշտ սովորեցրել է, որ միայն միասին, համախմբվելով կարող ենք պահպանել և զարգացնել մեր հայրենիքը: Նա մարդկանց միավորում է գործով, այլ ոչ թե կարգախոսներով»,- ասաց նա։
Տաթևիկի խոսքով՝ ամբողջ աշխարհի հայերը նրան ճանաչում են որպես մի մարդու, ով կամուրջներ է կառուցում, որոնք նա տարիներ շարունակ կառուցել է Սփյուռքի և Հայրենիքի միջև:
Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իր հոր ճակատագրի նկատմամբ, ովքեր այսօր ուս ուսի կանգնած են իրենց ընտանիքի կողքին:
«Դա էլ մենք անվանում ենք «մեր ձևով (merdzevov)", - ասաց Կարապետյանը:
Այս արտահայտությունը գործարարի աջակիցների կարգախոսն է դարձել այն բանից հետո, երբ նա հունիսի 16-ին ի պաշտպանություն եկեղեցու իր հայտարարության մեջ ասել է, որ անմիջական մասնակցություն է ունենալու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը, «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ապա մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամենին»:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը
կալանավորվել է հունիսի 18-ին երկու ամիս ժամկետով ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նա մեկ օր առաջ հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։