https://arm.sputniknews.ru/20250704/csi-kazmakerputjuny-maki-khvorhrdin-krkin-kvoch-e-arel-hatuk-zekucvogh-nshanakel-lgh-harcvov-90957155.html
CSI կազմակերպությունը ՄԱԿ–ի խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել ԼՂ հարցով
CSI կազմակերպությունը ՄԱԿ–ի խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել ԼՂ հարցով
Sputnik Արմենիա
«Christian Solidarity International»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքուն ոչ միայն չի պահպանում տեղահանված հայերի ունեցվածքը, այլև ամբողջական... 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T16:59+0400
2025-07-04T16:59+0400
2025-07-04T17:03+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
մշակույթ
դատարան
միջազգային դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25580458_0:62:1600:962_1920x0_80_0_0_5c896abbb58c930632ea95b4b92f04b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Christian Solidarity International» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշումը։Հայտարարության մեջ ասվում է, որ 22 ամիս է անցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 120,000 էթնիկ հայերի արտաքսեց իրենց հայրենիք Լեռնային Ղարաբաղից և 20 ամիս այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը որոշեց, որ պաշտոնական Բաքուն, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, «պետք է ապահովի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալու ցանկություն ունեցող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»։Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել և պահպանել Լեռնային Ղարաբաղը լքած հայերի փաստաթղթերը, գրանցման մասին գրառումները, անձը հաստատող փաստաթղթերը և մասնավոր ունեցվածքը»։Հաշվի առնելով միջազգային իրավունքի և Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի այս ակնհայտ անտեսումը` «Christian Solidarity International» կազմակերպությունը կրկին կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար էթնիկ հայերի` տուն վերադառնալու հնարավորությունը։«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը (Christian Solidarity International, CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն է, որը պաշտպանում է կրոնական հալածանքների, ստրկության, տուժած երեխաների և բնական աղետների զոհերի շահերը և օգնում նրանց։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25580458_0:0:1424:1068_1920x0_80_0_0_be8d6ccd75dc2811a99d446f8f076e7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, մշակույթ , դատարան, միջազգային դատարան
արցախ, լեռնային ղարաբաղ, մշակույթ , դատարան, միջազգային դատարան
CSI կազմակերպությունը ՄԱԿ–ի խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել ԼՂ հարցով
16:59 04.07.2025 (Թարմացված է: 17:03 04.07.2025) «Christian Solidarity International»-ը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքուն ոչ միայն չի պահպանում տեղահանված հայերի ունեցվածքը, այլև ամբողջական գյուղեր է ոչնչացնում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Christian Solidarity International» (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կրկին կոչ է արել հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշումը։
Հայտարարության մեջ ասվում է, որ 22 ամիս է անցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 120,000 էթնիկ հայերի արտաքսեց իրենց հայրենիք Լեռնային Ղարաբաղից և 20 ամիս այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը որոշեց, որ պաշտոնական Բաքուն, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, «պետք է ապահովի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալու ցանկություն ունեցող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ»։
Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել և պահպանել Լեռնային Ղարաբաղը լքած հայերի փաստաթղթերը, գրանցման մասին գրառումները, անձը հաստատող փաստաթղթերը և մասնավոր ունեցվածքը»։
«Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի կատարել այս հրամանը, այլև ակտիվորեն ոչնչացնում է հայերին պատկանող տները, գույքը և ամբողջական գյուղեր, ինչը շատ դեպքերում անհնար է դարձնում այս հրամանի կատարումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով միջազգային իրավունքի և Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի այս ակնհայտ անտեսումը` «Christian Solidarity International» կազմակերպությունը կրկին կոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին հատուկ զեկուցող նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար էթնիկ հայերի` տուն վերադառնալու հնարավորությունը։
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը (Christian Solidarity International, CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն է, որը պաշտպանում է կրոնական հալածանքների, ստրկության, տուժած երեխաների և բնական աղետների զոհերի շահերը և օգնում նրանց։